ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՕԲԱՄԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՕԲԱՄԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ
ԱՄՆ-ը և Ռուսաստանը լավ հարաբերություներ ունեն մի շարք հարցերում, սակայն, ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա, այստեղ գոյություն ունեն խորը տարաձայնություններ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման. «Մենք համագործակցում ենք ահաբեկչության դեմ պայքարի և միջուկային զենքի չտարածման հարցերում: Սակայն Ուկրաինայի հարցում մենք խորը տարաձայնություններ ունենք»,-հայտարարել է Օբաման ամերիկյան NBC-ի հետ հարցազրույցում:
«Մի շարք հարցրում ԱՄՆ-ը և Ռուսաստանը լավ համագործակցում են: Առանց Ռուսաստանի մենք չէինք կարողանա Իրանին վերադարձնել բանակցությունների սեղան և քննարկել միջուկային խնդիրները: Ռուսաստանը օգնել է զենք և սարքավորումներ փոխանցել Աֆղանստանում գտնվող մեր զորքերին»,-խոստովանել է Օբաման:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կարող են բարելավվել, եթե Ռուսաստանը, ինչպես արտահայտվել է ԱՄՆ նախագահը, գործի միջազգային սկզբունքների համաձայն:

