ԷՐԴՈՂԱՆԻ ՎՐԱ ՄԱՀԱՓՈՐՁ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ
Արխիվ 12-16ԷՐԴՈՂԱՆԻ ՎՐԱ ՄԱՀԱՓՈՐՁ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ
Ստամբուլում տեղական ինքնակառավարման մարմնի շենքի բացման արարողության ժամանակ մահափորձ է կատարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Բացումից հետո վարչապետի ավտոշարասյունը դանդաղ շարժվել է հավաքվածների միջով, և հենց այդ պահին էլ Էրդողանի անվտանգության աշխատակիցները ամբոխի մեջ զինված մարդ են նկատել: Երբ ոստիկանները շարժվել են դեպի այդ մարդը, վերջինս ատրճանակը նետել է Էրդողանի մեքենայի ուղղությամբ, որից հետո նրան վնասազերծել են:

