ԱՄՌԱՆԸ ԱՉՔԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԽՆԱՄՔ
Արխիվ 12-16ԱՄՌԱՆԸ ԱՉՔԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԽՆԱՄՔ
Ամռանը օդի ջերմաստիճանի բարձրացման, աղտոտման, մթնոլորտային ճնշման հետ կապված մարդու աչքերը կարող են ունենալ մի շարք խնդիրներ: Այս սեզոնին հեղուկի գոլորշացումը ավելի մեծ ծավալներով է տեղի ունենում , որը իր հետ բերում է աչքի չորության խնդիրներ, քանի որ սենյակում միացված օդորակիչի եւ համակարգչի գործոնին գումարվում է ջերմաստիճանի բարձրացումը ,ինչի հետեւանքով աչքերի հեղուկը ավելի շուտ է գոլորշանում: Ըստ Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի ամռանը շատ են հանդիպում աչքի ալերգիկ հիվանդություններ, որոնք կապված են մայիսին բարդիների բանբակի զարթման հետ: Եթե հիվանդ նախորդ տարի ունեցել է աչքի ալերգիկ հիվանդություն, ապա մասնագետը խորհուրդ է տալիս ապրիլից նախապատրաստվել մայիսին, քանի որ մինչեւ 14-15 տարեկան անձնաց մոտ այդ խնդիրը ամեն տարի կրկնվում է: «Ամառվա ընթացքում բացօթյա լողավազաններում, երբ երեխաները լողանում են կարող են ունենալ բակտերիալ կոնյուկտիվիզմ: Ալերգիկ կոնյուկտիվի`գարնանային կատառի դեպքում աչքի մակերեսը ունենում է քոր, կարմրություն կամ արտադրություն `արցունքի կամ լորձանման թելիկների տեսքով, որոնք հեշտությամբ անջատվում են աչքի մակերեսից: Բակտերիալ կոնյուկտիվի դեպքում` աչքը կրկին ունենում է դեղին արտադրություն, կարմրածություն, սակայն այս դեպքում քորը մի փոքր նվազ է լինում, քան ալերգիկ կոնյուկտիվների դեպքում է»,-նշեց ԼՈՒՍԻՆԵ ԲԵԿՐԻՍԿԱ-ԹԱՄԱԶՅԱՆԸ: Գոյություն ունի աչքի հիվանդության մի տեսակ`կեռատոկունուս, որը շատ է հանդիպում հայերի եւ հրենաերի մոտ, Լ.Բեկրիսկա-Թամազյանի խոսքով`սա հին հիվանդություն է, որը ինչ-որ մուտացիայի ենթարկված գենով փոխանցվում է մեկից մյուսին, չնայած պարտադիր չէ, որ ծնողի ունենալու դեպքում երեխան էլ ունենա: Եթե ալերգիկ կոնյուկտիվների դեպքում աչքի լորձաթաղանթը այտուցվում է, ապա կերատոկունուս հիվանդությունը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է, որի դեպքում եղջերաթաղանթը բարակում է : «Գարնանային կատառ ունեցող յուրաքանչյուր անձի մոտ չի կարող զարգանալ կեռատոկունս հիվանդությունը: Այն կարող է լինել եթե կա նախատրամադրվածություն, մանավանդ համակարգչի դիմաց նստելու դեպքում, երբ աչքի մակերսը չոր է եւ տրոհումը մի քիչ ավելի շատ»,-ընդգծեց մասնագետը եւ հավելց, որ ցանկալի է արեւից աչքերը պաշտպանելու աստիճանը լինի շատ բարձր ,մանավանդ օրվա մեջ ժամը 12:00-15:00 ընկած ժամանակահատվածը, երբ արեւի ճառագայթները ավելի բարձր են: Աչքերը պաշտպանելու համար անհրաժեշտ է ունենալ նաեւ հակաբորբոքային եւ հակաալերգիկ կաթիլներ, որոնք վնասակար չեն:
Անդրադառանալով «Իրավունքի» հարցին, թե արդյո՞ք կոսմետիկ միջոցները կարող են որեւէ վնասակար ազդեցություն ունենալ աչքի վրա, մասնագետը փաստեց, որ շատ ցանկալի է , որպեսզի շպարի միջոցները լինեն բարձրորակ, քանզի ամռանը ի հայտ է գալիս աչքի ալերգիկ եւ բորբոքային շրջանը: Նա հորդորեց բոլոր կանաց եւ աղջիկներին երեկոյան անպայման մաքրել աչքերի եւ դեմքի շպարը: «Շպարի միջոցների հետ կապաված մեկ փաստ եւս`գոյություն ունի դեմոդեգոս հիվանդությունը, այն տիզ է եւ ապրում է թերթունքերի արմատում որը փոխանցվում է , եթե միեւնույն կոսմետիկ միջոցը օգտագործում են երկու տարբեր անձինք: Կան դեպքեր, երբ մասնագետները միեւնույն կոսմետիկ միջոցով հարդարում են տարբեր մարդկանց, այդ դեպքում խորհորդ կտամ , որպեսզի հետեւեն, որ այն լինի մեկանգամյա օգտագործման `վարակը փոխանցելուց խուսափելու համար»,-խորհուրդ տվեց Լուսինե Թամազյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

