ՙՉԷԻ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ՄՐՑԱՆԱԿ ԿՍՏԱՆԱՄ, ԱՅՆ ԷԼ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՑ՚

Արխիվ 12-16

ՙՉԷԻ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ՄՐՑԱՆԱԿ ԿՍՏԱՆԱՄ, ԱՅՆ ԷԼ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՑ՚

Յուրաքանչյուր անհատ, անկախ այն հանգամանքից` հաշմանդամություն ունի, թե ոչ, հասարակության լիարժեք անդամ է: Այս գաղափարն է կրում երիտասարդ ռեժիսոր ԺԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ առաջին ֆիլմը` ՙՆա, ով մեր կողքին է՚, որը միանգամից արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Վերջերս ունեցած այս հաջողությունների, նպատակների ու առաջիկա ծրագրերի մասին ՙԻրավունքի՚ հետ կիսվեց ասպարեզում նոր-նոր քայլեր անող ռեժիսորը:
-Ժաննա, ինչու որոշեցիք այս ֆիլմը ներկայացնել հանրապետության նախագահի 2013-ի մրցանակին:
- Գիտեք երբ գաղափար ունես, որն անպայման ուզում ես էկրանավորել, օր ու գիշեր մտածում ես` ինչպե±ս անել, ում դիմել խորհրդի համար: Այլեւս չես էլ ծրագրում, թե հետագայում ինչ ես անելու այդ ֆիլմը: Միայն մեկ նպատակ ես ունենում այդ պահին` հասարակությանը հասցնել այն կարեւոր գաղափարախոսությունը, որ կրում է ֆիլմդ, հաղորդագրություն տալ: Որեւէ արձագանք չես էլ ակնկալում: Եվ ահա ստացվեց այնպես, որ ֆիլմն ավարտելուց հետո ներկայացրի թատերական ինստիտուտ, որտեղ սովորել էի չորս տարի, ու ավարտում էի արդեն: Իմ դասախոս Հարություն Զուլումյանի առաջարկով էլ այն մրցույթի ներկայացրի, ու չէի էլ սպասում, որ մրցանակ կստանամ, այն էլ` հանրապետության նախագահից: Հավատացեք` 20 տարեկանում նման բարձունքի հասնելը նախ` ոգեւորող է, ապա` պարտավորեցնող:
- Այսինքն` սա նաեւ որոշակի առումով առաջ մղող, խրախուսո±ղ էր: Կա±ն արդեն նոր գաղափարներ, որ էկրանավորելու եք առաջիկայում:
- Սա իմ առաջին լուրջ աշխատանքն էր: Ֆիլմի ստեղծման ընթացքում շատ մեծ աջակցություն է ցուցաբերել ընտանիքս եւ, իհարկե, իմ վարպետ Ռուբեն Գրիգորյանը: Արդեն ունեմ նկարահանած նոր ֆիլմ, որը կարճ ժամանակ հետո կներկայացնեմ հանդիսատեսի դատին: Այս ամենից զատ` ունեմ եւս երկու գաղափար, որոնց  համար ուզում եմ այս ամառ աշխատանք իրականացնել, հուսով եմ` ամեն ինչ բարեհաջող կլինի:
- Իսկ ինչու որոշեցիք ընտրել ռեժիսորի մասնագիտւթյունը:
- Սկզբում ուզում էի հոգեբան դառնալ: Նույնիսկ` արդեն պատրաստվում էի այդ ուղղությամբ, բայց հետո սկսեցի տատանվել: Սիրում էի այս գործը, քանի որ ընտանիքիս բոլոր անդամներն առնչվում են կինոոլորտի հետ: Մանկուց այս ամենի մեջ եմ եղել` անընդհատ նկարահանումներ, մոնտաժներ, ու ֆիլմային իրարանցում… Հիմա արդեն չեմ էլ կարող ասել, թե ինչու ընտրեցի ռեժիսուրան, բայց մեկ է` շատ ուրախ եմ ճիշտ ընտրություն կատարելու համար: Անկախ մասնագիտությունից` յուրաքանչյուր մարդ իր կռիվն ունի, իր գաղափարախոսությունն ունի, իր ասելիքն ունի ու ուզում է, որ դա հասնի հնարավորինս շատ մարդկանց, որ իր գաղափարներով դրական փոփոխություն ու տեղաշարժ նկատվի: Վստահ եմ, մենք` երիտասարդներս, հատկապես տեխնիկական այս ժամանակաշրջանում կգտնենք այդ տարբերակը` ինչ էլ լինի:
- Դուք գտաք տարբերակ` ֆիլմի տեսքով, արտահայտելու Ձեր վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին: Դա նաեւ մեծ գնահատանքի արժանացավ: Ինչո±ւ երիտասարդ ռեժիսորին հուզեց ու մտահոգեց այս թեման:
- Այդ խնդիրը, կարծում եմ, շատերին է մտահոգում: Անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր ոք պետության մեջ պետք է իրեն լիարժեք ու պաշտպանված զգա, պետք է դրսեւորվելու հնարավորություն ունենա: Դավիթը` ֆիլմիս հերոսը, հաշմանդամություն ունեցող երիտասարդ է` ստեղծագործ մտքով: Նրա միջոցով ուզում էի վերհանել այս խնդիրը, որ մեր կողքին ապրող ու ստեղծագործող յուրաքանչյուր ոք չպետք է հանդիպի մերժողականության, անտեսվի: Հույս ունեմ, որ իմ ֆիլմի միջոցով կկարողանամ որեւէ կերպ աջակցել նրան, եւ ընդհանրապես` նպաստել, որ մարդիկ մի պահ կանգ առնեն եւ մտածեն նրանց մասին, ովքեր ապրում են հենց մեր կողքին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում