«ԿԱԼԻՈՒՄՈՎ ՀԱՐՈՒՍՏ ՍՆՈՒՆԴԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Է ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄԸ»

Արխիվ 12-16

«ԿԱԼԻՈՒՄՈՎ ՀԱՐՈՒՍՏ ՍՆՈՒՆԴԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Է ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄԸ»



- Կարո՞ղ են եղանակային փոփոխություններն զարկերակային ճնշման բարձրացման պատճառ դառնալ: Երբեմն չի օգնում անգամ ճնշում իջեցնող դեղորայքը:  Ի՞նչ անել: Խորհուրդ են տվել քչացնել աղը: Կօգնի՞:

 

Հարցին պատասխանում է «Շտապօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի բժիշկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:

-Եղանակային փոփոխությունները` հատկապես գարնան եւ աշնան ամիսներին, կարող են որոշ հիվանդությունների (սիրտանոթային, նյարդային համակարգի, սրտի իշեմիկ հիվանդության) սրացման պատճառ հանդիսանալ: Այդ շրջանում կարող են գրանցվել արյան զարկերակային ճնշման բարձրացումներ` անկախ կանոնավոր կերպով ընդունած հիպոտենզիվ (ճնշումն իջեցնող) դեղորայքից: Եղանակային փոփոխությունները կարող են հիպերտոնիկ կրիզներ, ստենոկարդիայի նոպաներ առաջացնել, սրել սրտի իշեմիկ հիվանդությունը: Քրոնիկ հիվանդները պետք է դիսպանսեր հսկողության տակ գտնվեն, հաճախակի այցելեն սրտաբանների, նյարդաբանների: Եթե կա անհրաժեշտություն, պետք է փոխել հիպոտենզիվ դեղորայքը` եղանակային փոփոխություններն ավելի հանգիստ տանելու, սրացումներից ու բարդություններից խուսափելու համար:

Հարցին պատասխանել է նաեւ ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ  ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.


-Ճնշման մշտական տատանումները մարդուն կարող են հուսահատության գիրկը գցել: Դրանց հետ մեկտեղ սկսվում են տատանվել մարդու առօրյա կյանքը, տրամադրությունը եւ հարազատների հետ հարաբերությունները:
Արյան բարձր ճնշման վտանգների մասին երեւի թե գիտի ամեն հիպերտոնիկ հիվանդ, բայց այ թե սննդի միջոցով որքան հեշտությամբ կարելի է հարթել այս խնդիրը, կարծում եմ` քչերն են տեղյակ կամ էլ տեղեկությունը լիարժեք չէ:
1. Նախ անհրաժեշտ է կանոնակարգել սնունդը: Կանոնակարգված սնունդը ենթադրում է` սննդի փոքր բաժիններ, կարճ ընդմիջումներով եւ սննդի ընդունման համար հաստատված կայուն ժամեր: Այսինքն` ավելի լավ է ուտել ավելի հաճախ եւ փոքր բաժիններով, քան` ուշ-ուշ եւ շատ: Օրվա սնունդը բաժանեք 4-5 ընդունման ժամերի: Այսպիսով կլավանա նաեւ Ձեր նյութափոխանակությունը, որը նույնպես նպաստավոր է ճնշման կարգավորման գործում:
2. Սննդակարգից բացառեք աղը կամ գոնե քչացրեք այն: Խուսափեք աղ պարունակող բոլոր մթերքներից (ապխտած մսամթերք կամ ձկնեղեն, սոուսներ, թթուներ եւ այլն): Աղի փոխարեն նախապատվությունը տվեք թարմ կամ չորացրած կանաչիներին եւ համեմունքներին:
3. Քաշի ավելացումը կարող է բերել ճնշման խանգարումների: Այդ պատճառով անհրաժեշտ է խուսափել հագեցած ճարպերից. ընտրեք անյուղ մսամթերք, մի չարաշահեք քաղցրը եւ առաջին կարգի ալյուրից պատրաստված սնունդը: Ճարպն, իհարկե, անհրաժեշտ է մեր ուղեղի աշխատանքի համար եւ չի կարելի այն ընդհանրապես բացառել: Դրա համար նախապատվությունը տվեք ոչ-հագեցած ճարպերին` ձիթապտղի, կտավատի բուսայուղ, ընդեղեն եւ այլն:
4. Օգտագործեք թարմ բանջարեղեն ու միրգ, ճիշտ է, սրանք հարուստ են ածխաջրերով, բայց դրանք բնական են ու լի են շատ ու շատ հանքային նյութերով, բջջանյութով ու վիտամիններով: Պետք է շատ օգտագործել նաեւ ամբողջական հացահատիկներով սնունդ: Սրանց մեջ առկա բջջանյութն օգնում է հագեցնել քաղցը` քիչ ուտելով, ցածր է կալորիականությամբ եւ օգնում է պահել ստաբիլ քաշ, որը նույնպես շատ կարեւոր է ճնշման հարցում:
5. Կալիումով հարուստ սնունդը էական դեր է խաղում: Այն կարգավորում է սրտի աշխատանքն ու արյան ճնշումը: Կալիումի մեծ պաշար կարելի է գտնել բրոկոլիի, բանանի, սալորաչրի մեջ:
6. Սպիտակուցները, իհարկե, անչափ անհրաժեշտ են մեր օրգանիզմին, բայց սպիտակուցների աղբյուր դարձնել միայն կարմիր միսը, սխալ ու վտանգավոր է: Կարմիր մսի մեջ առկա կարնիտինը խթանում է օրգանիզմում առկա բորբոքային գործընթացները, կարող է բարձրացնել արյան զարկերակային ճնշումը եւ առաջացնել անոթային խցանումներ: Հագեցած ճարպերը բարձրացնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ, որը նույնպես առողջության շահերից չի խոսում: Կարմիր մսից բացի, կարելի է սպիտակուցներ գտնել ինչպես ձվի սպիտակուցի եւ անյուղ, կաշին հանած թռչնամսի մեջ, այնպես էլ` լոբազգիների ու ընդեղենի մեջ (բուսական ծագման):

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում