ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԱՆՑԵԼ ԵՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳՐՈՀԻ
Արխիվ 12-16Այն, որ մեր երկրում սնկի պես աճում են տարատեսակ տոտալիտար աղանդները, նորություն չէ: Բայց նաեւ ակնհայտ է մեկ բան. վերջին ժամանակներս աղանդների դերն ու ազդեցությունը տեսանելիորեն նվազել են:
Դրա պատճառներից է, անշուշտ, որ հայաստանյան հանրությունը սկսել է շատ ավելի լուրջ ընկալել աղանդներից սպասվող վտանգն ու վերաբերմունքը քիչ-քիչ համապատասխանեցնում է այդ գնահատականներին: Բայց մեկ պատճառ էլ կա. ինչպես ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը. ՙՀայաստանում աղանդավորական կառույցների նախկին աշխուժությունն այլեւս չկա, օրինակ Եհովայի վկաներ աղանդավորական կառույցի ամենամյա հրապարակումները վկայում են, որ նրանց թիվը նաեւ ամբողջ աշխարհում չի ավելացել, այլ ընդհակառակը` նվազել է՚:
Թերեւս այս ամենը նկատելով կամ սեփական մաշկի վրա զգալովª Եհովայի վկաները իրենց զինանոց են ներառել հոգեւորսության մեկ նոր տարբերակ: Օրերս աշխատանքային այցով գտնվելով Վանաձոր քաղաքումª Տիգրան Մեծ փողոցում նկատեցինք տարօրինակ մի երեւույթ. երեք անձնավորություններ անցնող-դարձողներին հորդորում էին մոտենալ եւ գրականությունից օգտվել (տե°ս առաջին լուսանկարը): Նրանց ՙտաղավարին՚ մոտենալով` հասկացանք, որ այդ ՙխիստ բարեհամբույր՚ անձնավորությունները Եհովայի վկաներ են, ովքեր գիրք նվիրելուն զուգահեռ իրենց քարոզն էին վարում հենց փողոցում, այսինքնª հասարակական վայրում, ինչն անթույլատրելի է: Առավել եւս, որ այդ ցուցադրական քարոզին ակամա ենթակա են դառնում բոլոր անցնող-դարձողներըª անկախ տարիքային եւ մյուս բոլոր սահմանափակումների:
Բացահայտ, հրապարակային հոգեւորսության այդ ձեւը կարող էր եւ պատահականություն, եզակի դրվագ լինել: Բայց մեկ այլ փաստ հուշում է, որ խոսքը հատուկ մշակված քարոզչական հնարքի մասին է: Այսպեսª երեկ մոտավորապես նման մի տեսարանի հանդիպեցինք արդեն մայրաքաղաքի կենտրոնական հատվածում, Սարյան փողոցի հարակից հատվածում (տե°ս երկրորդ լուսանկարը): Կրկին Եվոհայի վկաներն ՙէստի համեցեք՚ սկզբունքով կանգնել էին բանուկ փողոցի մեջտեղումª իրենց նույն քարոզչական գրականությամբ:
Հավանաբար այս փաստը վկայում է այն մասին, որ Եհովայի վկաներ կազմակերպությունը կամ աղանդն արդեն ձեռքը փրփուրներին է գցում եւ ճարահատյալ սկսել է մասսայական գրականություն բաժանել, փորձելով մեկ անգամ եւս հիշեցնել իրենց գոյության եւ հակաքրիստոնեական առաքելության մասին: Միայն թե ամեն ՙստից՚ միտինգավորի գլխին միանգամից տասնյակներով հավաքվող իրավապահներն ինչու չեն մտածում հազար ու մի օրենքներ խախտող այս քարոզչությունից հայաստանյան շարքային քաղաքացիներին ազատելու մասին, մնում է հանելուկ: Բայց դեռ լավատեսորեն հուսանք, որ պատկան մարմինները հաշվի կառնեն այս երեւույթը եւ ի վերջո կարգելեն մասսայական եւ անամոթ հոգեւորսությունը փողոցներում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

