ՙՙՙՍԱՖԱՐՅԱՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ԻՐ ՔԱՂԱՔԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԻ ՄԱՍԻՆ ԱՆՎԱՆԵԼՈՒ ՏԳԵՏՆԵՐ՚

Արխիվ 12-16

ՙՍԱՖԱՐՅԱՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ
ԻՐ ՔԱՂԱՔԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԻ ՄԱՍԻՆ ԱՆՎԱՆԵԼՈՒ ՏԳԵՏՆԵՐ՚


Թվում էր, թե Գորիսում նախընտրական կրքերը պետք է որ հանդարտված լինեին, քանի որ մինչեւ վերջին շունչը կռվել-պայքարելու ելած թեկնածուները մի ակնթարթում հետ կանգնեցին ընտրապայքարից: Պատճառաբանելով, որ այդպես էր պետք, սակայն, ինչպես գորիսեցիներն են ասում. ՙԵթե գիտեիք, որ ձեր վազելը, ինչպես ժողովրդական խոսքն է ասում. մինչեւ մարագն է, ինչո±ւ էիք առաջադրում ձեր թեկնածությունը՚:
Նշենք, որ ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից մեկին սատարում էր Վահե Հակոբյանը, հայտարարելով, որ իր թեկնածուն այսինչն է, քանի որ նա իր ընկերն է: Հաշվի չառնելով, որ ՀՀԿ շրջանային ու մարզային խորհուրդներն արդեն իսկ որոշում էին ընդունել ոչ իր թեկնածուի օգտին: Ինչեւէ, մենք չէինք անդրադառնա այս թեմային, եթե վերոնշյալ իրադարձությունների կենտրոնում չհայտնվեին Գորիսի պետական համալսարանի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը եւ ինչպես տեղացիներն են նշում` իր դասախոս-կամակատար Մհեր Քումունցը, իրենց անհեթեթ հայտարարություններով եւ մարդկանց պիտակավորելու մոլեռանդությամբ: Բանն այն է, որ երեկ ֆեյսբուքյան էջում Քումունցը իրեն իրավունք է վերապահել քննադատել եւ պիտակավորել գորիսեցիների մի մասին: Բայց դրանով կիսագրագետ դասախոսը (դա փաստում են իր գրառումները.- Ի. Ա.), չի բավարվել, եւ ինչպես ժողովուրդն է ասում, որոշել է թույնը մինչեւ վերջ թափել` անտեղի վիրավորելով ՙՍյունյաց երկիր՚ թերթին եւ նրա խմբագրին: Թե ինչն է բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցին այդչափ հունից հանել, փորձեցինք պարզել ՙՍյունյաց երկիր՚ թերթի խմբագիր ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ, ով անդրադառնալով Քումունցի վրդովմունքի նախապատմությանը նշեց.
- Գիտեք, որ Գորիսում նախընտրական շրջան է, եւ այդ առթիվ մի քանի օր առաջ ՙՍյունյաց երկիր՚ թերթն իր կայքում տեղադրել էր. ՙԳորիս. եւ եղավ որոտ, եւ ձայներ, եւ փայլատակում, եւ երկրաշարժ՚ վերնագրով հոդված, որտեղ մասնավորապես նշված էր. ՙԻհարկե, Յուրի Սաֆարյանը պարտավոր էր լինել իր մերձավորի կողքին, ով քաղաքապետի թեկնածուներից մեկն էր. ողջամիտ չէ դրա համար նրան քննադատելը: Բայց նա բարոյական իրավունք չուներ իր քաղաքի ընտրողների առնվազն մի մասին անվանելու տգետներ: Նա բարոյական իրավունք չուներ ընտրական գործընթացն անվանելու պայքար` ընդդեմ հին ռեժիմի, մոռանալով, որ ինքն է հնագույնը բոլոր հների մեջ: Նա չպետք է մոռանար, որ գորիսյան արգահատելի բարքերի մեջ իր հետքն անզուգական է ու անջնջելի: Բոլոր դեպքերում նա պետք է խոնարհված մնար գորիսեցու առջեւ, ով մոտ քսան տարի ծով համբերությամբ հանդուրժել է իրեն եւ երբեք Գորիսի պետական համալսարանը չի կոչել տգիտության դարբնոց՚: Սա է եղել Քումունցի, մեղմ ասած, վրդովունքի պատճառը, քանի որ հոդվածը մեծ արձագանք է գտել գորիսեցիների շրջանում: Պարզվում է, որ հայոց լեզվի դասախոս Քումունցը շատ ավելի է զայրացել հոդվածում տեղ գտած ճշմարտությունից, քան ինքը` համալսարանի ռեկտորը, հաշվի չառնելով, որ խոսքն իրեն չէր ուղղված: Սակայն ղեկավարին դուր գալու համար, Քումունցը իրեն իրավունք է վերապահել վիրավորել տողերի հեղինակին եւ թերթին: Բայց ամենացավալին այն է, որ բանասիրական գիտությունների թեկնածուն, ով Գորիսի պետական համալսարանում հայոց լեզվի դասախոս է եւ դոցենտ, մեկ էջում թույլ է տվել երեսուներեք ուղղագրական եւ կետադրական սխալ (ոճական ու ծրագրային սխալները` մի կողմ), գրառել անհասկանալի բազմաթիվ բառեր ու բառակապակցություններ, արտահայտել անվերծանելի մտքեր. բայց դա չի խանգարել, որ նա, առանց կարմրելու, ընդունի մտավորականի, գրագետի, բարեպաշտի ու բարոյախոսի կեցվածք եւ խրատներ տա ՙՍյունյաց երկրին՚:
Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի հասցեին հնչեցրած արտահայտություններին` թերթի խմբագիրը նշեց. ՙԱդունցին որեւէ մեկը որեւէ հիմք չունի անվանել տգետ, քանի որ նրան բոլորն են Գորիսում ճանաչում, գիտեն, թե որքան գրագետ ու խելացի է, գումարած դրան` չափից դուրս համեստ՚: Իսկ, եթե գրառման հեղինակն իր արտահայտություններով փորձել է վիրավորել Սյունիքի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ապա, ըստ պարոն Ալեքսանյանի. ՙԿարելի է բոլորիս քննադատել, կարելի է նաեւ Սուրիկ Խաչատրյանին քննադատել, բաց կա մարդկանց մի խումբ, օրինակ Գորիսի պետական համալսարանի դասախոսական կոլեկտիվը, որ բարոյական իրավունք չունի Սուրիկ Խաչատրյանին քննադատել: Ըստ երեւույթին, համալսարանի ռեկտորի հիշողությունից ջնջվել է, որ ինքն է տասնամյակներ շարունակ եղել Սուրիկ Խաչատրյանին ամենամոտ կանգնած անձնավորությունը, եւ քսան տարի հետո փորձել, այսպես ասած, կույս ձեւանալ, դա Գորիսում չի ընդունվի: Իսկ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Խաչատրյանը միայն բացասական կերպար է, դա բնավ չի համապատասխանում իրականությանը: Նախկին մարզպետը վերջին քսան տարիների ընթացքում անգնահատելի աշխատանքներ է իրականացրել Գորիսում, մեծ ներդրում ունի հոգեւոր-մշակութային ոլորտում, եղել է Գորիսի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը, ահռելի գործեր է արել քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Եվ, ամենակարեւորն այն է, որ այսօր էլ շարունակում է շատ մեծ ծրագրեր իրականացնել Գորիսում: Եվ ի վերջո Յուրա Սաֆարյանին խորհուրդ կտայի հիշել, որ 2005 թվականին համալսարանն ստեղծվեց Սուրիկ Խաչատրյանի ջանքերով, ով տեր կանգնեց համալսարանի կայացման գործին՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում