ՙԻՐԱԶԵԿ ՍՊԱՌՈՂ՚ Հ/Կ-Ն ՊԱՂՊԱՂԱԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԱԿՆԱՌՈՒ ԽՆԴԻՐՆԵՐ

Արխիվ 12-16

ՙԻՐԱԶԵԿ ՍՊԱՌՈՂ՚ Հ/Կ-Ն ՊԱՂՊԱՂԱԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԱԿՆԱՌՈՒ ԽՆԴԻՐՆԵՐ


2014 թվականին ՀՀ սպառողական շուկայում մայիսին ապրիլի համեմատ պաղպաղակի գները աճել են 0,4 տոկոսով, որը նախորդող ամսին  նվազել էր 1,1 տոկոսով: Իսկ Վերջին հինգ ամիսների ընթացքում գնաճը կազմել է 1,8 տոկոս: Նախորդ ամսվա գնանկումը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը   բացատրում է պաղպաղակի արտադրության ծավալների նվազումով, քանի որ գարնան սկզբի ամիսներին վաճառվում է նախորդ տարվա պահեստավորված պաղպաղակը: Այն, որ այժմ փոքրիկներն իրենց սիրելի պաղպաղակը կգնեն մի քանի դրամ ավելի վճարելով, դա փաստ է: Սակայն հարց է, թե ավել վճարելով` արդյոք նրանք կգնեն անվտանգ պաղպաղակ:
Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի պատասխանատու Արմինե Սուքիասյանը ՙԻրավունքի՚ հետ զրույցում փաստեց` քանի որ պաղպաղակը համարվում է բարձր ռիսկային սննդատեսակ, ապա տարին մեկ անգամ նախատեսված են պլանային ստուգումներ արտադրող ընկերություններում: Ստուգումների արդյունքում, եթե հայտնաբերվում են խախտումներ, ապա մեր զրուցակցի խոսքով` տվյալ արտադրանքի վրա դրվում է արգելանք: Նշենք, որ այդպիսի ստուգումների արդյունքում վերջերս արգելանք դրվեց պաղպաղակ արտադրող ՙԹամարա՚ ընկերության մի քանի ապրանքատեսակների վրա:
Ա. Սուքիասյանը նաեւ հավելեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում  չեն արձանագրվել պաղպաղակից թունավորման դեպքեր:
Իսկ ահա ՙԻրազեկ սպառող՚ հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը սպառողական շուկայում առկա պաղպաղակի որակի վերաբերյալ ունի այլ կարծիք` այստեղ արդեն հանդիպել են ակնառու խնդիրների: Իսկ թե ինչպիսի խնդիրների, հայտնի կդառնա մի քանի օրից, երբ ոչ թե առանձին խանութներում, այլ ամբողջ շուկայում իրականացվի մեծածավալ ուսումնասիրություններ, որն էլ կապահովի նախկինում կատարված աշխատանքների շարունակականությունը: ՙՃիշտ է, պաղպաղակից թունավորվելու դեպքեր չենք ստացել, սակայն սա չի նշանակում, որ չեն եղել նման դեպքեր: Այնպես չէ, որ քաղաքացիներն ակտիվ համագործակցում են մեզ հետ եւ նման դեպքերում դիմում են մեզ՚,- մեկնաբանեց Բաբկեն Պիպոյանը եւ խոստացավ առաջիկա օրերին հանրայնացնել այն պատկերը, որը տիրում է պաղպաղակի շուկայում:
Ինչ վերաբերում է գունավոր պաղպաղակներին, ապա դրանք ըստ Բ. Պիպոյանի`  պետք է ենթարկվեն փորձաքննության, թե տվյալ պաղպաղակի մեջ ինչ գունանյութեր են օգտագործվում:
Անդրադառնալով ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության տարածած հայտարարությանը ՙԹամարա՚ ընկերության որոշ արտադրատեսակնեի հետ կապված պրն. Պիպոյանը նկատեց, որ այդ հայտարարության մեջ չկան նշված, թե° այն պաղպաղակները, որոնցում հայտնաբերվել է վտանգ, եւ թե° կոնկրետ որ օրվա խմբաքանակում է եղել: Սա կարեւոր հանգամանք է, քանի որ շրջայցերի ընթացքում պարզ կլինի` արդյոք այդ պաղպաղակներից այժմ վաճառվում է շուկայում թե` ոչ: Այնտեղ անդրադարձ չկա նաեւ որակին, անդրադարձը միայն վերաբերում է անվտանգությանը: ՙԵթե այդ տեղեկատվությանը չտիրապետենք շրջայցերի ընթացքում, ապա հստակ վերլուծություններ անելը դժվար կլինի՚,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը:
Մնում է հուսալ, որ մինչ վաճառվող պաղպաղակի որակի վերաբերյալ նյութերի հրապարակումը` չեն լինի արտառոց դեպքեր, մանավանդ որ դրանից ամենաշատն օգտվում են մանուկները:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում