ՙՙԿԱՐԾԵՍ ԹԵ, ՄԱՍՈՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՔՎՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԿԱՐԾԵՍ ԹԵ, ՄԱՍՈՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՔՎՈՒՄ՚
Օրերս շրջանառության մեջ մտան խոսակցություններ, որ Հայաստանում սպասվում է մասոնական հերթական հավաքըª հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբներին: Նման հավաքները, իհարկե, ամենեւին էլ աննախադեպ չեն: Սակայն այս անգամ կա մեկ առանձնահատկություն. ըստ նույն լուրերիª այս հերթական հանդիպումը սպասվում է Երեւանում, որին կմասնակցի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ավելին` հավաքը տեղի կունենա հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի բնակարանում: Համենայնդեպսª դա է պնդում ՙՀՀՇ-ՀԱԿ իրական դեմքը՚ ֆեյսբուքյան էջը: Լուրը ճշտելու, ավելի ճիշտª հասկանալու համար, թե ՀՀ քաղաքացիներն ինչ վերաբերմունք ունեն մասոնական նման հավաքների հանդեպ, զրուցեցինք մի շարք հայտնի գործիչների հետ, որոնցից ոմանք, ըստ տարբեր ժամանակների պնդումների, իրենք էլ են մասնակցել նաեւ մասոնական նման հավաքների: Հասկանալի պատճառով շատերը նախընտրեցին առհասարակ չխոսել այդ մասին: Բայց որոշ մեկնաբանություններ, այնուամենայնիվ, ստացանք:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑ.
- Սա ՙփակ՚ ինֆորմացիա է, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ ամենի հետ ոչ մի կապ չունի:
ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ ՎԱՐԴԱՆ ԱՍՑԱՏՐՅԱՆԸ նշեց.
- Չեմ կարող ասել, թե նրանց հավաքը Երեւանում կոնկրետ ինչ նպատակների է ծառայելու: Բացի այդ, մասոնների կառույցը բաց գործող կազմակերպություն չէ, եւ դժվար է ասել, թե ինչ է լինելու:
ՙՔայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն՚ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ էլ ընդգծեց.
- Պետք չէ զարմանալ այնպես, կարծես թե, մասոնները առաջին անգամ են Հայաստանում հավաքվում: Ինչքանով որ ես գիտեմ, առայժմ ոչ ժողովի, ոչ էլ մասնակիցների ցուցակը չկա: Ինչ-որ մեկը հայտարարություն է անում, որի արդյունքում բոլորը խառնվում են իրար: Դեռ ոչինչ հայտնի չէ, եթե հավաք լինի, ուրեմն ամեն ինչ պարզ կլինի դրանից 20 օր առաջ: Նաեւ, թե հավաքին ովքեր են հրավիրված: Իհարկեª նրանք այդ ցուցակը չեն հրապարակի, այլ միայն դրանում ներառված մարդկանց հրավերներ կուղարկեն:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում սոցհարցում է իրականացրել` պարզելու համար, թե ինչ են մտածում քաղաքացիները մասոնների եւ նրանց հայաստանյան հավաքների մասին:
1. Մասոնները շատ վտանգավոր մարդիկ, կառույց են: Պետք է զգուշանալ, եթե նրանք հավաքվում են Հայաստանում - 57%
2. Մասոնականությունն իհարկե լուրջ երեւույթ է, բայց պարտադիր չէ, որ նրանց ամեն մի գործողության տակ վտանգ լինի - 26%
3. Մասոններն ավելի շատ տարբեր միջոցներով իրենք են տարածում այն գաղափարը, թե իրենք ամենազոր են: Բայց դա ուռճացված վտանգ է - 11%
4. Հայաստանում ինչ կա, որ մասոններն էլ կենտրոնանան դրա վրա - 6%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

