ՀԵՐԹԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Արխիվ 12-16ՀԵՐԹԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Օրերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ¥ՀԾԿՀ¤-ն հերթական ՙաչքալուսանքը՚ հղեց հանրությանըª տեղեկացնելով, թե ուսումնասիրում է մեր երկրում էլեկտրաէներգիան կՎտ/ժ-ի հաշվով 3,8-4,3 դրամով թանկացնելու հարցը: Բնականաբարª թանկացման մասին հանձնաժողովի այս հայտարարությանը եւս պետք է մոտենալ այդ ինքնարժեքային հաշվարկների տրամաբանությունից, եւ այդտեղ է, որ միանգամից մի շարք հարցեր են առաջ գալիս:
ՀԾԿՀ-Նª ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԻ ԴԵՐՈՒՄ
Մի խոսքով, այս հակասական իրավիճակին հազիվ թե հանձնաժողովն ինչ-որ լուրջ մեկնաբանություն կարողանա տալ, եւ, թերեւս, դա հաշվի առնելով է, որ հարցին մոտեցել է բոլորովին այլ կողմից, թե ընկերությունները նման ֆինանսական խնդիրների առաջ կարող են կանգնել այս եւ գալիք տարի: Ընդ որում, դա հանձնաժողովի կարծիքով. ՙ2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ՚:
Մի խոսքով, մնում է սպասել եւ հանձնաժողովից լսել, թե այդ ինչ ահեղ վտանգներ է տեսել, որ առաջ ընկնելով որոշել է գները բարձրացնել: Բայց դրանով հանդերձ էլ մեկ այլ կարեւոր հանգամանք աչքաթող չանենք. ինչքանով են ռեալ այսօրվա սակագները:
ԷԺԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ ՎԱՏ Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ
Սկսենք նրանից, որ նույն հանձնաժողովի տվյալներով այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է մոտ 2095,5 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ին, այսինքնª բաշխիչ ցանցերին է մատակարարվել 1732,6 միլիոնը: Բայց ահա ցանցերը սպառողին են փոխանցել 1457,7 միլիոնը: Թե ինչ անուն կտան այդ մոտ 15 տոկոսանոց կորուստներին, էական չէ: Կարեւոր է, որ այն տեսանելիորեն մեծ է, եւ դա գնում է շարքային սպառողի գրպանից: Ընդ որում, մինչ այդ էլ ՙԲարձրավոլտ ցանցերում՚ է հանձնաժողովն արձանագրում 10,5 տոկոս տեխնոլոգիական եւ մոտ 3 տոկոս առեւտրային կորուստ, ինչը եւս, մեղմ ասած, գեղեցիկ թվեր չեն: Այսինքնª մինչ թանկացումը նախ հանձնաժողովը պարտավոր է մասնագիտական, ամեն մեկի համար բավարար հիմնավորումներ ներկայացնել, որ այդ կորուստների մի մասը սովորական գողության արդյունք չէ, որոնք պտտվում-պտտվում ու վերջում ՙնստում՚ են ինքնարժեքային հաշվարկների մեջ:
Հաջորդ տարօրինակությունը: Գաղտնիք չէ, որ էլետրաէներգիայի սակագնի վրա մեծապես ազդող գործոն է այն, թե ինչ տիպի կայանում է արտադրված: Ամենաթանկը Հրազդանի ՋԷԿ-ի արտադրանքն է ¥չհաշված նոր` 5-րդ ժամանակակից էներգաբլոկը¤, եւ հենց դա է, որ ըստ հանձնաժողովի նախկին բազում հայտարարություններիª շեշտակիորեն բարձրացնում է Հայաստանում Էլեկտրաէներգիայի միջինացված գինը: Այսպեսª Հրազդանի ՋԷԿ-ի արտադրանքի 1 կՎտ/ժ-ի արժեքը հանձնաժողովի կողմից ներկայումս սահմանված է 37,2 դրամ, այն դեպքում, երբ Երեւանի ՋԷԿ-ի համար այդ թիվը 17,6 դրամ է: Տեսականորեն նույն, եթե ոչ ավելի ցածր ինքնարժեք պետք է ունենա Երեւանի ՋԷԿ-ից էլ ավելի արդիական Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որը, սակայն, ըստ հանձնաժողովի տվյալների, այս տարվա ընթացքում չնչին արտադրանք է թողարկել թերեւս նոր-նոր շահագործման մեջ մտնելու պատճառով: Սրանց հետ մեկտեղ հիմնական էներգետիկ հսկայիª ատոմակայանի արտադրանքի սակագինը սահմանված է 5,1 դրամ:
Այսինքնª էժան էլեկտրաէներգիա ունենալու համար պետք է հիմնական շեշտադրումը արվեր նախª ատոմակայանի, ապաª Երեւանի ՋԷԿ-ի եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վրա, որոնց հզորությունները լիուլի բավարար են ոչ միայն Հայաստանի էներգետիկ պահանջները բավարարելու համար, այլ նաեւª գազի դիմաց դեպի Իրան արտահանման ¥ինչը ներկայումս իրականացվում է իր նախագծային հզորությունների բավականին փոքր չափով¤: Բայց տեսեք` ի±նչ է ստացվում. եթե 2010, 2011 եւ 2012 թվականներին ատոմակայանը տարվա առաջին եռամսյակում ցանց է փոխանցել համապատասխանաբար 694, 738 եւ մոտ 733,6 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա ¥հանրապետության սպառման ընդհանուր ծավալի կեսից մի փոքր պակաս¤, ապա 2013-ին այդ թիվը նվազել է մինչեւ 671, իսկ այս տարիª 575,6 միլիոն: Փոխարենըª ասենք 2011թ. մոտ 194 միլիոնի դիմաց այս տարի Հրազդանի ՋԷԿ-ն արտադրել է 334,5 միլիոն կՎտ/ժ: Ճիշտ է, այդ նույն տարիներին կիսով չափ աճել է նաեւ Երեւանի ՋԷԿ-ի արտադրանքը, սակայն ակնհայտորեն հայաստանյան ՙէժան՚ կայաններն աշխատում են իրենց հնարավորություններից բավականին ցածր մակարդակով, էլ չասած, որ պետք է արագորեն այդ ՙէժան՚ համակարգի մեջ հնարավորինս արագ մտցնել նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը:
Մի խոսքովª ակնհայտ է, որ Հայաստանում առկա է անհամեմատ ավելի ցածր էներգիա ունենալու լուրջ, բայց ՙչգիտես՚ ինչուª մեղմ ասած` վատ օգտագործվող պոտենցիալ, եւ համակարգի օպտիմալացումը հնարավորություն կտա նույնիսկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագները: Եվ ահա այս ուղղությամբ առաջ գնալու փոխարեն հանձնաժողովը ինչ-որ ապագա վատ վիճակ է տեսել ու ամեն կերպ առաջ է տանում սակագները նորից թանկացնելու գաղափարը: Դե ուրեմն սպասենք ու տեսնենք, թե այս անգամ ինչ են մոգոնել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

