ՙՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՎԱՆՈՒՇԻՍ ԽՓՈՂԸ ԸՍԿԻ ԷԴ ՏՂԵՆ ՉԻ՚
Արխիվ 12-16Հունիսի 2-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը դեպքի օրվանից որեւէ բան չի հիշում: ՙՉի հիշում՚ նաեւ իր հետ վիճաբանության մեջ մտած երիտասարդներին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վանուշ Ալեքսանյանի մայրը` Լիլյա Ալեքսանյանը:
Անդրադառնալով վեճի պատճառներին` հավելեց. ՙԴեպքը տեղի է ունեցել գիշերը, այն ժամանակ, երբ փոքր որդիս` աշխատանքից վերադառնալիս է եղել տուն: Առեւտուր արած տուն գալիս է եղել: Թքել է, մի երեք հոգով կանգնած են եղել, մոտեցել են, խփել: Ինքն էլ եկավ տուն ներվայնացած, մեծ եղբորը կանչեց ու գնացին՚:
Վանուշի եղբայրը` Վիգենը, ում հետ էլ սկսվել է վիճաբանությունը, ծնողների խոսքով` առաջին անգամ է գալիս եղբոր մոտ դեպքից հետո, քանի որ դեռեւս ՙշոկի մեջ է, ինչ-որ տեղ իրեն է մեղադրում, ասում էª իզուր ասեցի Վանուշին, թող ինձ խփեին, սպանեին, բայց ախպորս էս օրին չտենայի՚:
Տիկին Լիլյայի խոսքով` իմանալով, որ որդիները գնում են վիճաբանության, ինքն ու ամուսինն էլ հետեւից են գնացել, սակայն իրենք էլ որեւէ մեկի անունը չգիտեն. ՙԴեմքները տեսնենք, կճանաչենք, բայց անունները չգիտենք՚: Դիտարկմանը, թե մեղադրանք առաջադրվել է միայն մեկ մարդու, Լիլյա Ալեքսանյանը պատասխանեց. ՙԻնչի± են մեկին բռնել, մեղադրում, մենք ի±նչ գիտենք, ո±վ է արել, բայց հինգ հոգով են եղել, թող բոլորն էլ իրանց արածի համար պատասխան տան: Հիմա մենակ մեկին են մեղադրում, արդարացի չէ: Ես հատատ բան չեմ կարող ասել, բայց հնարավոր է, որ Վանուշիս դանակով խփողը սկի էդ տղեն չի, խի են մենակ իրան գլխավոր կասկածյալ համարում, արդար չի, ես էլ եմ ծնող: Պետք է իրական մեղավորները պատժվեն, ես միայն դա եմ ուզում: Տղուս սաղ կյանքում ինվալիդ սարքեցին, տվեցին մեզ, հիմա ես պետք է իրան սաղ կյանքում ձեռքից բռնած պահեմ: Եթե չբացահայտվի, մենք բողոքելու ենք բոլոր տեղերը, ընդհուպ Վլադիմիր Գասպարյան՚:
Տիկին Լիլյայի խոսքով. ՙՄենք ապրում ենք շատ վատ պայմաններում` վարձով վագոն-տնակում: Նույնիսկ էդ վագոն-տնակը, որտեղ ապրում ենք, մերը չի: Էսքան ժամանակ, որ ստեղ ենք, մեկը չեկավ մեր դուռը բացի, ասի` ինչո±վ կարող եմ ձեզ օգնել: Տղես` Վանուշս ու եղբայրն են աշխատում, մեզ պահում: Սաղ կյանքը խեղճ էրեխես տուժված է: Վանուշս ծառայել է Ղարաբաղում, սակայն մեկ տարի անց տեղափոխվել է հոսպիտալ, որից հետո էլ զորացրել են: Իրենք ասացին, որ ներվերից է, բայց իմ տղեն խնդիր չի ունեցել մինչեւ զորակոչվելը: Չգիտեմ` ընդեղ դեղեցին, ծեծեցին, ի±նչ արեցին, բայց հոսպիտալ պառկեց, հետո էլ զորացրեցին: Ինքը մեր միակ հույսն էր, ոչ ես, ոչ էլ ամուսինս չենք աշխատում, ինքն էր մեզ պահում՚:
Վանուշի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստացանք ՙԷրեբունի՚ ԲԿ վիրաբույժ, Վանուշի բուժող բժիշկ Անդրանիկ Օհանյանից, ով նշեց, որ տղայի վիճակը դեռեւս կայուն-ծանր է գնահատվում. ՙՎնասվել է նրա լյարդը, փայծաղը, ստամոքսը: Սովորաբար վերքը լավանում է 7 օրում, եւ մենք այդքան ենք պահում հիվանդանոցում: Եթե բարդություններ չլինեն, ապա վնասված օրգանների աշխատանքը կվերականգնվի՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

