ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է (+Տեսանյութ)


Այսօր` հունիսի 6-ին`Արամ Խաչատրյան համերգասրահում, կայացավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 10-րդ հոբելյանական մրցույթի բացման արարողությունը: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացրել էր: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ 2007թ-ից մրցույթի պաշտոնական նվագախումբ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) եւ բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը: Համերգի ընթացքում (պարզապես փայլուն) հնչեց Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը (մենակատար` Արմեն Բաբախանյան):

Համերգի սկզբին դաշնակահարն` ողջունելով մասնակիցներին եւ ժյուրիի անդամներին, ասաց, որ ժյուրիի կազմը համալրել են փայլուն մասնագետներ, որոնք ոչ միայն լավ երաժիշտներ են, այլ նաեւ լավ մենեջերներ եւ պրոդյուսերներ:

Պարոն Բաբախանյանն ընդգծեց, որ այս տարի ծրագրային փոփոխություններ են տեղի ունեցել. ստեղծագործության ազատ ընտրության հնարավորություն է տրվել, ինչը, ըստ նրա, մասնակիցներին հնարավորություն կտա իրենց լավագույնս դրսեւորվել:

Դաշնակահարը նաեւ շեշտեց, որ բավական լուրջ մրցանակներ են նախատեսված մրցույթի հաղթողներին: Նկատի ունի, ֆինանսական մրցանակները:

Նշենք, որ այս տարի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել են 26 մասնակից` ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից եւ այլ երկրներից:

 


 

Նյութը, լուսանկարը եւ տեսանյութը`Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում