«12 ԿԵՏ ԿԱՄ` 22, ԱՇՆԱՆԸ ԿԱՄ ԳԱՐՆԱՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...ՉԿԱ ԱՅՆՏԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Արխիվ 12-16

«12 ԿԵՏ ԿԱՄ` 22, ԱՇՆԱՆԸ ԿԱՄ ԳԱՐՆԱՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ՉԿԱ ԱՅՆՏԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»


Երբ քաղաքական դաշտն արդեն ոչ իշխանական քառյակի «ողորմաթասն» է խմում, վերջիններս որոշում են հիշեցնել իրենց մասին: Հիմա էլ «հրաշալի» քառյակը համախմբվել է 12 կետից բաղկացած խիստ գաղտնի պահանջների շուրջ, որը պետք է ներկայացնի իշխանություններին, իսկ որպես ամփոփում էլ, մտադիր է հանրահավաք անել աշնանը: Թե ինչպես են գնահատում քառյակի վարքագիծը երկրիս ընդդիմադիր գործիչները, «Իրավունքը» հետաքրքրվեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ դաշինքի անդամ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻՑ:
- Ըստ Ձեզ, ոչ իշխանական քառյակի 12 կետանոց ծրագրերն ու նախատեսվելիք հանրահավաքը որքանո՞վ են իրատեսական:
- Երկրի ապագայի հետ կապված` ընդհանրապես քառյակի հետ որեւիցե քաղաքական հույսեր չեմ կապում. ուզում է աշնանը լինի, թե գարնանը, ուզում է 12 կետի շուրջ համախմբվեն, թե` 22-ի կետի:

Այստեղ խնդիրը հետեւյալն է` ոչ թե ինչ են ասում, այլ ինչ են անում: Ինչ ասես կարող են ասել, այդ քառյակի բոլոր մասնակիցները այնքա՜ն բան են ասել ու չեն արել, այնքա՜ն են խաբել այս ժողովրդին... Կարելի է շատ գեղեցիկ բառեր ասել, փայլուն խոսքեր շռայլել, բայց վստահություն կա: Իհարկե` ոչ:
- Այնուամենայնիվ, եթե այդ 12 կետերը համահունչ լինեն նաեւ Ձեր քաղաքական տեսակետներին, հնարավո՞ր է Դուք էլ միանաք իրենց աշնանային հանրահավաքին:
- Ինձ մոտ այդ վստահությունը չկա, եւ համոզված եմ, որ հասարակությունն էլ չի վստահի, որովհետեւ չափն անցել են: Խաբելով ու օգտագործելով այս ժողովրդին, կոպիտ ասած, իրենց խնդիրներն են լուծել, որից հետո վստահություն չի կարող լինել: Այնպես որ, եթե նույնիսկ բոլոր կետերն էլ համընկնեն մեր տեսակետների հետ, երբեք չեմ տեսնում իրենց հետ ճամփա գնալու իմաստը:
- Ի վերջո, այս ոչ իշխանական ուժերի միավորման համերաշխությունը որքա՞ն կարող է տեւել:
- Ընդհանրապես չեմ հասկանում ի՞նչ է նշանակում չորս ոչ իշխանական ուժեր: Նրանք իրենց ընդդիմադիր էլ չեն կարող անվանել: Ըստ էության, ինչ-որ մի քանի քաղաքական ուժ միավորվում են եւ իրենց չեն կարող ընդդիմադիր հայտարարել` այսօրվա իշխանությունների նկատմամբ, որոնցից ժողովուրդը դժգոհ է: Ինչպե՞ս ժողովուրդը կգնա իրենց հետ: Ոչ իշխանական, այլընտրանք, ինչ անուն ասես հորինում են, բացի նրանից, ինչը պետք է հստակ լինի: Կրկնում եմ` 12 կետ կամ` 22, աշնանը կամ գարնանը հանրահավաք, ի՞նչ նշանակություն ունի. չկա այնտեղ ընդդիմություն: Այնտեղ քաղաքականություն էլ չկա, քաղաքական գործիչներ էլ չկան, որոնք ժողովրդի հետ կապ ունեն, այլ քաղաքականությունը որպես բիզնես օգտագործող մարդիկ են, ես ուրիշ բան չեմ տեսնում այդտեղ: Չեմ տեսնում գործ, որը իմ եւ հասարակության մոտ վստահություն կառաջացնի: Այս ծանր, անհույս, անտարբեր վիճակում, հասարակությունը ինչպե՞ս պիտի վստահի, ինչի՞ պիտի վստահի: Կուզենայի` լինեին հզոր ընդդիմադիր կառույցներ, բայց այս քառյակը իշխանության կողմից նշանակված ընդդիմություն է ինձ համար, եւ իրենք էլ թույլ, ջախջախված, քայքայված վիճակում են:
- Քառյակն ասում է, որ վերոնշյալ 12 կետերը, որոնք պետք է պահանջեն իշխանություններից, հանրության շահերից են բխում, սակայն նույն հանրությունից գաղտնի են պահում այդ կետերի բովանդակությունը: Հնարավո՞ր է, որ իրականում այդ 12 կետերը գոյություն էլ չունեն:
- Քանի դեռ  հրապարակված չեն եւ հասարակությանը ներկայացված չեն, իհարկե` գոյություն չունեն: Հիմա իմ գլխում էլ բազմաթիվ փայլուն գաղափարներ կան, բայց քանի հրապարակված չէ, այդ գաղափարները տեսական են: Անհասկանալի է` իրենք քաղաքական կառո՞ւյց են, թե՞ գաղտանապահ հատուկ ծառայություն: Հիմա, եթե ես ասեմ, որ 100 կետանոց ծրագիր ունեմ, բայց չեմ հրապարակում, ուրեմն` կա այդ ծրագիրը, թե` ոչ: Իհարկե` ոչ: Բայց այդ 12 կետերը կան, թե չկան, դա էլ նշանակություն չունի, նշանակություն չունի նաեւ, թե ինչ ծրագիր ունեն, քանի կետանոց է, երբ են ուզում սկսեն, չկա վստահություն, որովհետեւ բազմաթիվ անգամ հասարակությունը խաբված է մնացել, իսկ իրենք իրենց քաղաքական բիզնեսով են զբաղվում: Դա ձեռնտու գործ է հիմա, խաղում են` թող խաղան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում