ՙԱՄԵՆԱՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՔԱՌՅԱԿԻ ՆԵՐՍՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԱՄԵՆԱՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՔԱՌՅԱԿԻ ՆԵՐՍՈՒՄ՚


Թե հատկապես ինչ ունի թաքցնելու քառյակը հանրությունից, լրատվամիջոցներից եւ այդ ինչ գաղտնի գործողությունների նախապատրաստական փուլում է գտնվում, որ երկար-բարակ քննարկումներից հետո ի լուր ամենքի հայտարարում են, թե այս պահին ասելիք չունեն` քննարկված 12 կետերի մասին, եւ որ առաջիկայում դա ավելի պարզ կներկայացվի, թերեւս հասկանալի չէ: Այս եւ այլ հարցերի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ, ով քառյակի այդ մոտեցման հետ կապված նշեց, որ դա ընդամենը նշանակում է, որ իրենք հանրությանն ու ԶԼՄ-ներին ներկայացնելու ոչինչ չունեն:
-Ակնհայտ է, որ իրենց մոտ  նպատակների եւ հետագա քայլերի միջեւ տարբերություն կա: Մի մասն արդեն բավարարված է զգում, մի մասը այլ ակնկալիքներ ունի, մյուս մասն էլ` այլ կերպ է մտածում:  Եվ այն համախմբումը, որը ստեղծվել է նախորդ կառավարության ժամանակ, որի դեմ պայքարում էին, այլեւս չկա, ուստիեւ, իրենց միավորող խնդիր էլ չկա: Դրա համար ասում են, որ իրենց խոսքը կասեն աշնանը, ձմռանը կամ չգիտեմ երբ:
- Որոշ ժամանակ առաջ էլ, ՀԱԿ խմբակցությունը քառյակին առաջարկել է հանրահավաք անցկացնել, իսկ իրենց միակ պահանջը նախագահի եւ իշխանությունների հրաժարականն է: Կմիանա±ն մյուսները այդ ՙխրախճանքին՚, թե` ոչ:
- Ես կարծում եմ, որ` ոչ, որովհետեւ արդեն այդ փուլում ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի շահերը էականորեն տարբեր են: Եթե նկատել եք, նման պահանջ ոչ ԲՀԿ-ն է դնում եւ ոչ էլ` Դաշնակցությունը: ՀԱԿ-ն ուզում է օգտագործել մնացած քաղաքական ուժերի ռեսուրսները` իր քաղաքական խնդիրները լուծելու համար: Բայց պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր խնդիրները եւ այլ կերպ է պատկերացնում հարաբերությունները իշխանությունների հետ: Ես այն կարծիքին եմ, որ քառյակը գլոբալ հարցերի շուրջ չի կարող միավորվել:
- Իսկ առհասարակ, էլ ինչը կարող է միավորել քառյակին, եթե հաշվի առնենք, որ ամիսներ առաջ սուր էին ճոճում` կառավարության հրաժարականի համար:
- Նրանց համար այս պահին որեւէ ռազմավարական խնդիր չկա, կարող են լինել որոշ մարտավարական խնդիրներ` պառլամենտում միասնական դիրքորոշում արտահայտելու առումով համագործակցություն լինի:
- Ավարտվող ընտրությունների հենց հաջորդ օրը քաղաքական ուժերը նախապատրաստվում են սպասվելիք ընտրություններին: Այս առումով քառյակը կմիավորվի±, թե` ոչ:
- Կարծում եմ, որ հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու հարցում իրենք կարող են շատ քիչ ընդհանրություններ ունենալ: Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքին, ապա այստեղ կարող են միասնական դիրքորոշում հայտնել, բայց ի վերջո ամենասուր մրցակցությունը հենց իրենց միջեւ է լինելու, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը կուզենա ու կփորձի ընդդիմադիր ձայները իրեն տանել: Նրանք  մրցակիցներ են լինելու այդ պարագայում եւ ձայներ տանելու խնդիր են ունենալու, պայքարը գնալու է իրենց մեջ: Սա նախընտրական փուլում, բայց մինչ այդ, որեւէ մարտավարական հարցերում կհամագործակցեն:
- Ստացվում է, որ քառյակի վերջը կգա ընտրությունների նախաշեմի±ն:
- Դա նույնիսկ բնական է, քանի որ այդ ժամանակ մեկը մյուսին մրցակից է: Կարծում եմ, որ որպես այդպիսին, քառյակը որեւէ ֆունկցիոնալ նշանակություն ունեցող քաղաքական գործունեություն չի ծավալում:
- Այս օրերին ընդդիմությունը իր հիմնական գործը թողած` բարձրաձայնում է հայտնի քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնել-չկանգնեցնելու հարցը, իսկ հիմա խոսակցություններ կան, որ հոսանքի գինը պետք է բարձրանա, որի մասին ոչինչ չեն խոսում, հանրահավաքներ չեն կազմակերպում...
- Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը, իր լեքսիկոնը եւ ինչպես արտահայտվելը, որից էլ հասարակությունը իր վերաբերմունքն է ցույց տալիս տվյալ ուժին: Ես համաձայն եմ, որ կան շատ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որի մասին ընդդիմությունը պետք է առաջնահերթ բարձրաձայնի, եթե իհարկե նրանք պաշտպանում են հասարակական շահը, բայց եթե դրանից զատ, անդրադառնում են արձանի տեղադրմանը, դրան եւս պետք է նորմալ նայել: Որեւէ քաղաքական ուժ, եթե իր գործելադաշտը միայն տեսնում է արձան տեղադրել կամ չտեղադրելու մեջ` մոռանալով այն կարեւոր գործոնները, որոնք կան, ապա կրկին հասարակության գնահատականին կարժանանա:
- Պարոն Նիկոյան, ի±նչ եք կարծում` որտե±ղ է գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանը:
- Չգիտեմ, եւ չի էլ հետաքրքրում, դա պետք է հետաքրքրի իր կուսակիցներին ու այն ընտրողներին, ովքեր ժամանակին հավատում էին նրան: Սովորաբար, միշտ իշխանություններին քննադատում են` ասելով, թե տեսեք ժողովուրդը հուսահատվել է ու այլեւս ձեզ չի հավատում: Չէի ցանկանա վիճել եւ ինչ-որ տեղ ասում եմ` այո, բայց հարց` արդյո±ք ընդդիմությանը հավատում են, եւ արդյո±ք նրանք ավելի անվստահություն չեն առաջացնում հասարակության մեջ, արդյո±ք ձեր գործողություններով պարբերաբար հուսախաբ չեք անում մարդկանց, ովքեր ընտրել են ձեզ:

ՙԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
ԼԵԶՎԱԿՌՎԻ ՏԵՂ ՉԷ՚


-Աստանայում Ալիեւի նամակը ինչ փոփոխությունների կարող է հանգեցնել:
- Պետք է հասկանալ մի բան, որ յուրաքանչյուր պետություն լուծում է իր երկրի հարցերը: Մեր պետության խնդիրները Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելն է: Իսկ այնտեղ կարող էին լինել ամենատարբեր հայտարարությունները, եւ դա ոչ բանավեճի, ոչ էլ լեզվակռվի տեղ է: Կարեւորը ռեալ գործընթացներն ու ընդունվող որոշումներն են: Իսկ եթե կարծում են, որ նմանատիպ հարցադրումներ առաջին անգամ է լինում, այդպես չէ, եւ յուրաքանչյուր հարցին տրվել է համապատասխան բացատրություն: Պարզ է, որ Նազարբաեւը խնդիր ուներ` այդ նամակը հնչեցնելու: Եվ, ի վերջո, պետք է հասկանալ, որ ինչպես Եվրամիության անդամ երկրներն ունեն միմյանց միջեւ հակասություններ, քանի որ ամեն պետություն ունի իր առանձին շահը, այնպես էլ` նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությունն է: Յուրաքանչյուր պետություն, ունենալով ընդհանուր տնտեսական շահ, ունեին նաեւ առանձին շահեր, որը կարող է պարբերաբար դրսեւորվել: Սա ընդհանուր մի օրգանիզմ է, որտեղ անընդհատ պայքար է գնում:
- Ղազախստանի նախագահի ալիեւյան նամակը կարծես ուրախացրել է մեր ընդդիմադիրներին: Ի±նչ եք կարծում` որն է նրանց ուրախության պատճառը` որ Հայաստանը հնարավոր է` էլ ՄՄ-ին չանդամակցի, թե± այն, որ մեր նախագահը, ըստ իրենց, շատ վատ վիճակում է հայտնվել:
- Կարծում եմ, որ մեծամասնության նպատակն ուղղված է ՀՀ նախագահի դեմ, որովհետեւ կան շատ քաղաքական ուժեր, ովքեր ակնհայտորեն Եվրասիական տնտեսական միավորման կողմնակիցն են, որի մասին հստակ ասել են իրենց ելույթներում, վերլուծություններում: Ճիշտ է, նրանք ուղիղ չեն ասում, բայց սլաքն ուղղում են Սերժ Սարգսյանին:
- Պարոն Նիկոյան, այն բամբասանքները, որ ԼՂՀ-ում մաքսակետ կտեղադրվի` ՄՄ-ին անդամակցելուց հետո, որքանով եք հավանական համարում:
- Ես չեմ պատկերացնում, թե որտեղից են վերցրել այդ պաշտոնական տեսակետը, որ այնտեղ պետք է մաքսակետ դրվի: Ի վերջո, պետք է հստակ իմանանք մի բան, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն գտնվում են նույն տնտեսական տարածքում: Բայց նաեւ պետք է հասկանանք, որ Հայաստանը դե յուրե ստորագրում է Եվրասիական միությանն անդամագրվելու տակ: Իսկ ինչու ոչ ոք չի բարձրաձայնում, թե ինչպե±ս պետք է այդ դեպքում համագործակցի Աբխազիան կամ Օսեթիան: Իսկ Նազարբաեւը արդյո±ք ՌԴ-ի մոտ հնչեցնում է` ՄԱԿ-ի կողմից ՌԴ-ի ճանաչված տարածքը առանց Ղրիմի է: Այսինքն` կան խնդիրներ, որոնց տնտեսական կարգավիճակները լուծվելու է լռելյայն: Դրանց մասին շատ չեն խոսելու, չեն մանրանալու: Եթե նկատել եք, որոշ փորձագետներ անընդհատ նշում էին, որ ճիշտ կլիներ, որ Հայաստանը բարձրաձայներ ԼՂՀ-ի հարցը: Ճիշտ կլիներ, որ այդպես լիներ, բայց մենք այն առավել գեղեցիկ մատուցեցինք, որից հետո Ադրբեջանի կողմից ինչ-ինչ քայլեր կիրառվեցին: Կան հարցեր, որոնց պետք է լռելյայն մոտենալ, եւ պարզել ինչ կլինեն Օսեթիայի, Աբխազիայի, Ղրիմի հարցերը, որոնցից մեկն էլ Արցախի հարցն է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում