ՙԱԲԽԱԶԱԿԱՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ

Արխիվ 12-16

ԱԲԽԱԶԱԿԱՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ԿՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ


Վերջին օրերին աչքի ընկնող իրադարձությունների թվում, անշուշտ, առաջնային դիրքերում են Սիրիայում կայացած նախագահական ընտրությունները: Այսպեսª ինչքան էլ որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ քարոզում էր, որ այդ երկրում տեղի է ունենում բռնապետ նախագահիª Բաշար Ասադի դեմ համաժողովրդական պայքար, եւ Վաշինգտոնը, պահանջելով նրա հրաժարականը, ընդամենը օժանդակում է սիրիական ժողովրդին, սակայն ընտրությունները բոլորովին այլ իրավիճակ հիմնավորեցին:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսպեսª ընտրելու իրավունք ունեցող մոտ 15 միլիոն սիրիացիներից մոտ 11 միլիոնի մասնակցությամբ տեղի ունեցած ընտրություններում Ասադը վերընտրվեցª ստանալով  մասնակիցների ձայների 89 տոկոսը: Թե դրանից հետո ինչ է մնում սիրիական բռնապետի դեմ ժողովրդական ապստամբության մասին ամերիկյան քարոզչությունից, դժվար չէ կռահել: Համենայնդեպսª այստեղ միանգամայն տեղին է թվում Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդի կողմից սիրիական ընտրությունների հետ կապված CNN-ով հնչեցրած այն ՙինքնախոստովանական ցուցմունքը՚, թե. ՙԵս խորապես հիասթափված եւ դեպրեսիայի մեջ եմ այն բանից, որ մենք պարտվեցինք ամերիկյան քաղաքականության պաշտպանության գործում...՚:
Որ իրականում, ըստ այդ ՙինքնախոստովանության՚, ԱՄՆ-ի նպատակը ոչ թե սիրիական ժողովրդի, այլ իր սեփական շահն էր, նոր բան չէ: Հասկանալի է նաեւ, որ այդ ՙինքնախոստովանությունը՚ պետք է տարածել նաեւ ՙդեմոկրատացված՚ մյուս բոլոր երկրների վրա, ինչի ներկայիս կիզակետը դարձել է Ուկրաինան: Սա էլ նորություն չէ, բայց երբ արդեն ամերիկյան հեղինակավոր դիվանագետներն են սկսում խոստովանել, որ Սիրիայում պարտվել են, դա եւս մեկ անգամ հուշում է, որ ԱՄՆ-ն արդեն դեն կորցրել է աշխարհում իր երբեմնի հեգեմոնիկ դիրքերը, ինչը, ի դեպ, նույն Ուկրաինայում եւս պակաս տեսանելի չէ:
Անշուշտª Ղրիմն ամենեւին էլ այն միակ օրինակը չէ, որը խոսում է ուկրաինական ուղղությամբ ամերիկյան քաղաքականության գոնե այս պահին պարտվողական դիրքերի մասին: Ղրիմից հետո գլխավորª Դոնբասի ուղղությամբ ուկրաինական զինուժը տեւական ժամանակահատված մեղմ ասած անարդյունավետ գործողություններ է ծավալել, մինչդեռ հասկանալի է, որ առանց այս արդյունաբերական տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության` Ուկրաինան, որպես պետություն, պարզապես գոյատեւելու շանսեր չունի: Սրա հետ մեկտեղª միայն վերջին երեք-չորս օրերին Դոնբասի ինքնապաշտպանությանը հաջողվեց ոչնչացնել ոչ միայն ուկրաինական զրահամեքենաների եւ ուղղաթիռների բավականին պատկառելի քանակություն, վերահսկողության տակ առավ մի քանի առանցքային զորամասեր, այլեւ խփեց երկու բավականին հզոր մարտական ինքնաթիռ: Դրանից հետո արդեն ուկրաինական ավիացիայի համար մեկ բան էր ակնհայտ. Դոնբասն արդեն ունի ոչ միայն հակահետեւակային եւ հակատանկային, այլեւ հակաօդային պաշտպանության բավարար գործուն միջոցներ: Այսինքնª այս անհնազանդ տարածաշրջանը ծնկի բերելու հարցում Կիեւին ենթակա զինուժը կորցնում է իր առանցքային առավելություններից եւս մեկըª ազատորեն ավիացիա օգտագործելու հնարավորությունները, հաշվի առնելով, որ վերջին մեկ-երկու օրերին ուկրաինական ինքնաթիռները նախընտրում են 3 կիլոմետր բարձրությունից ներքեւ չիջնել: Էլ չասած, որ երեկվանից Լուգանսկում ՌԴ-ի հետ մի շարք սահմանային անցակետեր անցան ինքնապաշտպանության վերահսկողության տակ, ինչը եւս, հասկանալի է, որ առանցքային ազդեցություն կունենա հետագա մարտական գործողությունների վրա:
Հաջորդը. ԱՄՆ-ը թեեւ փորձում է Եվրոպայի հետ միասին կազմակերպել հակառուսական լայն արշավ եւ անգամ հաջողվեց ՌԴ-ին հանել G-8-ի կազմից եւ մի քանի ընդհանուր պատժամիջոցներ սահմանել: Բայց նախօրեին տեղի ունեցած արդեն G-7 ձեւաչափով հանդիպման ընթացքում ԱՄՆ-ին առավելագույնը, որ հաջողվեց, դա ՌԴ-ի հասցեին հղված բավականին ստանդարտ տնտեսական սպառնալիքներն էին: Մյուս կողմից էլ այն փութաջան բանակցությունները, որ Եվրոպան այս շաբաթներին վարում է ուկրաինական գազային ճգնաժամը հաղթահարելու եւ իր սեփական գազային ճգնաժամից խուսափելու համար, ցույց են տալիս, որ անկախ վաշինգտոնյան ցանկություններից, տնտեսական հարցում եվրոպական առաջատար մայրաքաղաքները, մեղմ ասած, զգուշանում են Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումից: Եվ այս առումով պատահական չէր, որ G-7-ի բրյուսելյան հանդիպումից հետո դրա մասնակիցները շտապեցին Փարիզª Ֆրանսիա այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին-առանձին երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:
Ինչ-որ տարբերակի շուրջ լեզու կգտնեն. դա կերեւա առաջիկա օրերին ներուկրաինական պատերազմի ընթացքից: Սակայն մեկ բան ակնհայտ է. Ուկրաինան այն տեսքով, որ ուներ մինչ այս պատերազմի սկիզբը, այլեւս չի կարող լինել:

ԱՆԿՎԱԲԸª ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՙԼՈԲԲԻՍՏ՚

Այս ամենի հետ մեկտեղ վերջին ժամանակներս բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել նաեւ Աբխազիայում, ինչն արդեն, թերեւս, Հայաստանի համար կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել: Թեեւ ի սկզբանե մի շարք վերլուծաբաններ աբխազական իշխանափոխության մեջ փորձում էին ՙգունավոր հեղափոխության՚ տարրեր տեսնել, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այստեղ, այսպես ասենք, ռուսամետ իշխանությանը փոխարինելու է գալիս ռուսամետ ընդդիմությունը: Այս պարագայում նույնիսկ մի փոքր անհասկանալի է դառնում այս իշխանափոխության իմաստը, թեեւ որոշ նրբերանգներ վիճակը բոլորովին այլ կերպ են պատկերում: Այսպեսª վերջին օրերին գնալով ավելի ու ավելի համառ խոսակցություններ են ծավալվում, ըստ որոնցª Աբխազիայի արդեն նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբը ռազմական հարցերում ՌԴ-ի հետ հասկանալիորեն ունենալով ամենասերտ կապերը, միանգամայն այլ մոտեցումներ էր որդեգրել տնտեսական հարաբերությունների առնչությամբ: Դա թեեւ կրում էր ստվերային բնույթ, սակայն փաստն այն է, որ վերջին տարիներին Անկվաբը կարողացավ ձախողել մի շարք գլոբալ ծրագրեր, որոնք ՌԴ-ի համար ռազմավարական նշանակություն ունենալով հանդերձ, նաեւ Աբխազիային էին խոստանում բավականին ծանրակշիռ տնտեսական շահ: Խոսքը նախ աբխազական նավահանգիստների վերակառուցման մասին է, որից հետո դրանք կկարողանային ոչ միայն շատ ավելի մեծ տնտեսական բեռնափոխադրումների համապատասխանել, այլեւ ստանալ ռազմական նշանակություն: Սրա հետ մեկտեղ կային մի շարք նոր ռազմավարական նշանակության ճանապարհների, ենթակառույցների ստեղծման կամ հզորացման ծրագրեր ¥այդ թվումª Աբխազական երկաթուղու¤, որոնց հետ կապված առաջարկներ դեռ երկու տարի առաջ էր փորձագիտական մակարդակով ներկայացվել նախագահին եւ նրա թեթեւ ձեռքով էլ ձախողվեցին: Արդյունքումª Աբխազիան այդպես էլ մնում էր ընդամենը Ռուսաստան մանդարին, դափնու տերեւ արտահանող, իր ծովափնյա պոտենցիալը չնչին չափով օգտագործող երկիր:
Եվ ահա հիշատակված կոմունիկացիոն ծրագրերը ձախողելու հարցում գնալով ծավալվում է այն շրջանառվող վարկածը, որ դա պետք է բացատրել այն կապերով ¥այդ թվումª ֆինանսական¤, որոնք Աբխազիայի նախկին իշխանական համակարգն ուներ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Այլ կերպ ասածª Թուրքիայի ¥նաեւª ԱՄՆ-ի¤ համար վրացական ուղղությամբ լուրջ խնդիր կառաջանա, եթե Սուխումի նավահանգիստը վերածվի ռուսական նավատորմի համար լուրջ հենակետի: Իսկ Աբխազական երկաթուղու վերագործարկման հետ կապված թուրք-ադրբեջանական երկարամյա լոբբինգն այն բանից հետո, երբ Վրաստանը հայտարարեց այդ հարցում իր նոր մոտեցումների մասին, ըստ էության հիմնականում տեղափոխվել էր դեպի Աբխազիա: Եվ այս առումով, թերեւս, պատահական չէին նաեւ ռուս մասնագետների կողմից վերջին ժամանակներս հնչեցվող այն ակնարկները, թե այդ երկաթուղու հարցում պետք է արդեն ստանալ աբխազական եւ ոչ թե վրացական իշխանությունների համաձայնությունը: Սրա հետ մեկտեղ այն մտավախությունները, որոնք աբխազական իշխանափոխության  հետ կապված այս օրերին լսվում են Անկարայից եւ Բաքվից, իր հերթին են համոզիչ դարձնում այն վարկածը, որ Անկվաբը, իրոք, բավականին խրվել-մնացել էր թուրք-ադրբեջանական լոբբիստական ճահճում: Ընդ որում այս կերպª ՙհեղափոխական՚ եւ ոչ թե հերթական ընտրությունների միջոցով Անկվաբին փոխելն ավելի շատ նմանվում է նրան, որ Մոսկվան աբխազական այդ ռազմավարական ծրագրերի հարցում շտապում է: Դա էլ իր տրամաբանությունն ունի, հաշվի առնելով այն ընդհանուր իրավիճակը, որ ստեղծվել է վերջին ժամանակներս ՌԴ-ԱՄՆ հակամարտության մեջ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում