ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿՐՎՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՐԵՐԸ ՙԽԻՍՏ ՎՏԱՆԳ ԵՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ՚

Արխիվ 12-16

ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿՐՎՈՂ
ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՐԵՐԸ ՙԽԻՍՏ ՎՏԱՆԳ ԵՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ՚


ՙՀայ ավետարանական եկեղեցու կողմից Հայաստան ներկրվող մանկական կերերի խոշոր խմբաքանակում վտանգավոր նյութեր են հայտնաբերվել՚,- այս մասին խոսելով Հայ ավետարանական եկեղեցու գործունեության մասին ասաց ՙՔայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի՚ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ:
-Վերջին խմբաքանակի ներկրման ժամանակ սահմանին արգելք է դրվել, որովհետեւ վտանգավոր տարրեր են հայտնաբերվել: Հետաքրքիրն այն է, որ ներկրողների սերտիֆիկատները վկայում են, թե կերը պիտանի է կիրառության համար, սակայն այդ կերերի մեջ կան վտանգավոր տարրեր, որոնք ազդում են երեխաների գիտակցության վրա: 37 տոննա ապրանքից արգելվել է 12,5 տոննան: Ավետարանական եկեղեցին այսօր պետության մեջ առանձին պետության կարգավիճակով է ապրում` արհամարհելով մեր կառավարությանը, ու դրա դեմ պայքարելու համար պետք է միջոցներ ձեռնարկվեն:
Վերոնշյալի հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ Սննդի անվտանգության տեսչության կողմից, որտեղից լրատվականի պատասխանատու ԱՐՄԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ հաստատեց պարոն Ամարյանի նշած փաստը` ընդգծելով.
- Խոսքը ՙՍիմիլյակ՚ մանկական կերի մասին: ՙՍիմիլյակ՚ մանկական կերի պաշտոնական ներկայացուցիչը, որը ներկրում է Հայաստան, մեկն է: Մինչ այս, որեւէ խնդիր չի առաջացել: Այս անգամ փորձել է Հայաստան ՙՍիմիլյակ՚ ներկրել բարեգործական մեկ այլ ընկերություն` Ավետարանական եկեղեցին: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր խմբաքանակ` կախված նաեւ սննդի ռիսկայնությունից (իսկ մանկական կաթ-կաթնամթերքը բարձ ռիսկայնություն ունեցող սննդամթերք է համարվում), սահմանի վրա ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, եւ այդ խմբաքանակի մեջ իրոք խնդիր է առաջացել: Եվ բնականաբար, այն չի ներմուծվել Հայաստան, եւ չի կարող լինել ո°չ շուկայում, ո°չ էլ որեւիցե այլ տեղում, քանի որ այն մուտք չի գործել:
- Մասնավորապես ինչ խնդիր է առաջացել, եւ արդյո±ք այն իրոք կարող էր ազդել երեխաների գիտակցության վրա:
- Խնդիրն այն է, որ կերի մեջ մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանություն է հայտնաբերվել: Ինչ վերաբերում է հարցին` հնարավոր է արդյոք այն ազդեր երեխայի գիտակցության վրա, ապա կարող եմ ասել, որ խիստ վտանգ է առաջացրել, թե ինչ` կպարզի լաբորատոր փորձաքննությունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում