ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԱՐՀԱՄԱՐՀԵԼԸ ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ ՀԱՎԿԻԹԻ ՄԵՋ ՄԱԶ ՓՆՏՐԵԼ Է
Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մայիսի 28-ին նվիրված միջոցառման ժամանակ` բացման խոսքում, ո°չ ավել, ո°չ պակաս, խոսել է անգլերեն, ըստ էության, արհամարհելով մեր պետական լեզուն:
Ի վերջո, թե ի±նչն է պատճառը, պարոն Հովհաննիսյանը գլոբալիզացիայի հետեւից է ընկել, թարգմանիչ չունի, թե թքած ունի հայերենի վրա, փորձեցինք պարզել ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻՑ, ով խիստ բորբոքվեց. - Իրեն զանգահարեք, հարցրեք: - Պարոն Մանոյան, չէ որ նույն կուսակցությունն եք ներկայացնում... - Ես տեղյակ չեմ ո°չ միջոցառումից, թե ինչ միջոցառում է, ով է եղել եւ այլն: Դուք հավկիթի մեջ մազ եք փնտրում: Հաջողություն: Ինչեւէ, այնուամենայնիվ, զարմանալի է, որ ավանդական ՀՅԴ-ն այսօր այդքան մատների արանքով է նայում մայրենի լեզվին, էլ չենք ասում, որ իրարից անտեղյակ են ու առաջնորդվում են ՙորտեղ հաց, այնտեղ կաց՚ սկզբունքով: