ՀԵՐԹԱԿԱՆ ՙՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ՚ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՀԵՐԹԱԿԱՆ ՙՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ՚ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Իր ծայրահեղ լկտի պահվածքով հայտնի ՙքաղաքացիական ակտիվիստ՚ Վիլեն Գաբրիելյանը, ով ժամանակին Սահմանադրական բարեփոխումների հանրային լսումների ժամանակ Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի սեղանին եղած անուն-ազգանունով ցուցանակը փոխել էր հայհոյանքով, այժմ արդեն նոր ՙսխրանք՚ է գործել:
Նա Երեւանում Անաստաս Միկոյանի փողոցի ցուցանակի վրա սեւ ներկով գրել է ՙԷնվեր Փաշա՚ եւ իր այդ խուլիգանության տեսագրությունը լայնորեն տարածել սոցիալական ցանցերով: Հայտնի է, որ առաջին դեպքը մնացել է անպատիժ, ուստի ՙքաղաքացիական՚ խուլիգանության կրկնություններն անխուսափելի էին:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

