ԾԵՐ ԲԱՅՂՈՒՇԻ ՎԵՐՋԻՆ ԿՌՌՈՑԸ

Արխիվ 12-16

ԾԵՐ ԲԱՅՂՈՒՇԻ ՎԵՐՋԻՆ ԿՌՌՈՑԸ

Լրատվամիջոցները արդեն տարածել են այն լուրը, որ սպասվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, այն էլ հենց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի նախաձեռնությամբ: Թվում է, թե ընդդիմությունն անհապաղ պետք է ձեռնամուխ լիներ դրա դեմ բողոք կազմակերպելուն, սակայն ընդդիմությունը զբաղվում է ամեն ինչով, բացի դրանից: Փրփուրն ի բերան շարունակում են հիսթերիան` Միկոյանի արձանը տեղադրելու հարցի շուրջ, մեկ էլ նույն հիսթերիկ ոճով ճիշտ ու ճիշտ ՙՎա¯յ Կիկոս ջան, վա¯յ՚ բանաձեւով անսահման աղմկում են, իբր Նազարբաեւի խոսքից բխում է, որ մինչեւ ամսվա վերջ կորցնելու ենք Արցախը: Երեւի թե, գործ ունենք նոր ծավալուն եւ ագրեսիվ քաղաքական աղանդի առաջացման հետ, որը կարելի է կոչել ՙՆազարբաեւի վկաներ՚:
ԻՆՉՈՒ Է ԼՏՊ-Ն
ԱՅԴՔԱՆ ԱՏՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ


Եվ ահա ծեր բայղուշը հանդես եկավ ընդարձակ թունոտ հոդվածով, որը կոչել է. ՙՀայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը՚: ԼՏՊ-ն ոչ ավել, ոչ պակաս այդպիսի ՙճանապարհային քարտեզ՚ պիտակեց ՀՀ նախագահի մի քանի ելույթները` ապրիլի 10-ից սկսած:
ՈՒ հենց առաջին իսկ ենթաբաժնով անցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այնպիսի պախարակմանը, որ ինքը` վարչապետը արձագանքել է, որ չի հավատում, թե առաջին նախագահը կարող է իր հանդեպ այդպիսի մակդիրներ օգտագործել: ԼՏՊ-ն չզլացավ հղում կատարել Լյովիկ Զուրաբյանի կողմից ղեկավարվող կայքում զետեղված բոլոր սանձարձակ հոդվածներին, որոնք ուղղված են Հովիկ Աբրահամյանի դեմ, ու մեղադրանք հնչեցրեց, թե վարչապետի հիմնական գործառույթներն են Տիգրան Սարգսյանի կառավարության չարաշահումները պարտակելը, օլիգարխիային լրացուցիչ արտոնություններ տալը, եւ այլն, եւ այլն: Նրա պնդմամբ. ՙՍերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել` ոչ ամենեւին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանը ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու եւ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով: Թալանի եւ ընտրակեղծարարության մասով Սարգսյանը կարող է ոչ մի մտավախություն չունենալ, որովհետեւ այդ գործերի կազմակերպման համար Աբրահամյանից ավելի հարմար թեկնածու դժվար թե գտներ՚:
Հիշեցնենք, որ սկզբում ԼՏՊ-ն վարչապետի անձին ընդհանրապես չէր անդրադառնում, իսկ հիմա լցվել է ահավոր թույնով: Բնականաբար, ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում չի փոխվել ո°չ Հովիկ Աբրահամյանը, ո°չ էլ Լեւոնը: Իսկ ատելության պատճառը այն էր, որ ՀՀ 13-րդ վարչապետը կարողացավ գործնականում բոլորին բերել շահերի համադրման եւ փոխզիջումների դաշտ: Ու դրա շնորհիվ արդեն խոսք անգամ չէր կարող լինել, որ խորհրդարանում տապալեն ԱԺ նախագահի ընտրությունը, կառավարության ծրագիրը, տարբեր առանցքային օրենքների քվեարկությունը, ու բանը հասնի խորհրդարանական ճգնաժամի: Պարզ է, որ, օրինակ, այն հանգամանքը, որ բազում ԲՀԿ-ականներ քվե են տվել Գալուստ Սահակյանին, որ ոչ մի կերպ չի տեղավորվում ԼՏՊ-ի ՙքաղաքագիտական վերլուծության՚ շրջանակներում, ափերից հանում է ինչպես ԼՏՊ-ին, այնպես էլ նրա ամբողջ թիմին: Էլ ավելի հուսահատեցնող հանգամանք է նրա համար այն, որ վարչապետին հաջողվում է գործնականում մարել գրեթե բոլոր հրապարակային հանրային բողոքները` ակցիաների մասնակիցների հետ փոխընդունելի լուծումներ գտնելով: Եվ ամենակարեւորը` հանվեց կուտակային կենսաթոշակային ռեֆորմի սրության հարցը, որի շուրջ զանգվածային փողոցային ալիք բարձրացնելու մեծամեծ հույսեր էին փայփայում ՙնարնջագույնները՚:
ՙՔառյակն՚ էլ, որի հետ այդպիսի հույսեր էր կապում ԼՏՊ-ն, մնացել է առանց ռեալ օրակարգի, ու թեեւ հայտարարում են 12 կետանոց օրակարգի մասին, բայց, այնուամենայնիվ, դեռեւս ունեն ընդամենը մեկ կետ` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի պահանջ, իսկ մնացյալ 11-ը դեռ պետք է մոգոնեն մինչեւ ԱԺ առաջիկա նիստը: Դե, էլ ինչպես չնեղսրտի ծերուկը` զանգվածային փողոցային բողոքների նախադրյալներ չկան, խորհրդարանական ճգնաժամ չկա, Երեւանում Մայդան սարքելու շանսերը հավասար են զրոյի, եւ անողոքաբար մոտենում է այն պահը, երբ Հայաստանը ստորագրելու է Եվրասիական միության համաձայնագիրը, որը ինչպես մատնանշել էր Աստանայում Սերժ Սարգսյանը, ամենասեղմ ժամկետում ներկայացվելու է խորհրդարանի վավերացմանը: Ու հանրային լարվածության չեզոքացման գործում շատ մեծ ներդրում ունի հենց Հովիկ Աբրահամյանը... Ախր, այդքանից հետո ինչպե±ս կարող է ԼՏՊ-ն սիրով լցվել իր հույսերի եւ ծրագրերի գերեզմանափորի նկատմամբ:
Եվ եթե սկզբում ԼՏՊ-ն խնամքով քողարկում էր սեփական հակառուսական կեցվածքը` Մաքսային միությունն անվանելով ՙանշրջելի փաստ՚, ապա այժմ նա չի էլ թաքցնում իր զայրույթը` Հայաստանի սրընթաց եվրասիական ինտեգրման կապակցությամբ: Այդ գործընթացում Սերժ Սարգսյանի ջանքերը նա բնութագրում է ամենաթունոտ մակդիրներով, ու ՀՀ առաջին նախագահի` Եվրասիական միությանը վերաբերող խոսքի ամենամեղմ պահը հետեւյալն է. ՙՍերժ Սարգսյանն, ըստ այդմ, պատրաստ է ցանկացած զիջման, պատրաստ է առանց առարկությունների ընդունել Ռուսաստանի կողմից առաջարկված ցանկացած փաստաթուղթ, պատրաստ է ենթարկվել ցանկացած նվաստացման` հնարավորինս արագ Եվրասիական միությանն անդամագրվելու եւ նախագահ Պուտինի բարյացակամությանն արժանանալու համար: Նա լռելյայն կուլ տվեց գազի ստրկացուցիչ պայմանագիրը, շաբաթների ընթացքում ընդունեց Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, այդ միության շրջանակներում բազմիցս արժանացավ նվաստացումների, որոնցից վերջինը Ղարաբաղի կապակցությամբ Նազարբաեւի կողմից Աստանայում արված հայտարարությունն էր՚: Իհարկե, բացահայտ կերպով ԼՏՊ-ն չի կարող հայտարարել, որ իր ամբողջ էությամբ դեմ է եվրասիական ինտեգրմանը, սակայն չի կարող չճչալ` ինչու այդքան արագ, չէ որ չենք հասցնի նոր խառնակչություն նախապատրաստել եւ հասունացնել նոր ՙՄարտի 1՚:

ԾԵՐՈՒԿԻ ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋՈՒՄ Է ՄԵՌՆՈՒՄ


Անշուշտ, 5-րդ շարասյուների քարոզչամեքենան իր ողջ հզորությամբ շարունակում է քաղաքացիների ուղեղի վրա կոշտուկ առաջացնել այն մատից ծծած քաղաքական միֆով, իբր Նազարբաեւի ելույթից բխում է Արցախի բռնանջատումը Հայաստանից: Սակայն ՙՆազարբաեւի վկաների՚ գրանտածիծ կոնտինգենտի ասածները ու ՙՖեյսբուքում՚ ամեն ինչ այդ ապուշությամբ ողողելը մեր քաղաքացիների վրա չի գործում շոշափելի ազդեցություն: Իրենք իրար կարդում են եւ իրենց գրածներով փոխադարձաբար հիանում, իսկ ցանկացած նորմալ մարդ այդ տխմար քննարկումներից պարզապես փախչում է: Ուստի ՙՔեռի Սեմին՚ այլ բան չէր մնում, քան փորձել մոբիլիզացնել ինչպես խորհրդարանական ոչ այնքան մեծաթիվ ռեսուրսը, ինչպես նաեւ մեյդան բերել Լեւոն Ակոպիչի ՙծանրակշիռ՚ եւ ՙհեղինակավոր՚ հավաստիացումները: Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին, ապա, օրինակ, ԲՀԿ օսկանյանական թեւի վառ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը ՙդամքաշի՚ կարգավիճակում է` բզբզելով այն թեման, թե ՀՀ արտգործնախարարությունը պետք է Նազարբաեւի բլթոցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ պահանջի Եվրասիական գործընկերներից: Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում գտնվող եւ պաշտոնապես միջխորհրդարանական պատվիրակությունում ընդգրկված Լյովիկ Զուրաբյանին էլ հանձնարարվեց մի իսկական թատերական ներկայացում խաղարկել` թախանձագին խնդրել-աղաչել ռուսներին, որպեսզի հանկարծ չթողնեն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ դնել: Այդ աղաչանք-պաղատանքի միակ գործառույթն այն է, որ ՀՀ քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվի, իբր իրոք խոսք կա, եւ սպառնալիք կա Լաչինում մաքսակետ դնելու:
Ու միաժամանակ, որպես ՙծանր հրետանի՚ ԼՏՊ-ն էլ է տպավորություն ստեղծողների բանակին լծվում: Ճիշտ է, նա ի տարբերություն մյուս ՙՆազարբաեւի վկաների՚` ուղղակիորեն չի պնդում մաքսակետի, անջատման եւ այլնի մասին: Բայց, այնուամենայնիվ, հայտարարում է. ՙՍերժ Սարգսյանն այդ հայտարարությունից ուղղակի անակնկալի եկավ ու Նազարբաեւին չպատասխանեց, թեեւ Հայաստանի պատասխանը վաղուց պետք է պատրաստ լիներ, քանի որ այդ հարցը նորություն չէր` նույն Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի կողմից բարձրացված լինելով դեռեւս 2013թ. հոկտեմբերի 25-ին, Մաքսային միության` Մինսկում տեղի ունեցած գագաթնաժողովում՚: Եվ այնուհետ խորացնում իր ասածը. ՙՈրքան էլ անախորժ, այնուամենայնիվ` նվաստացումներից շատ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ Եվրասիական միության շրջանակներում Ղարաբաղյան խնդրի նման տիպի արծարծումը հօդս է ցնդեցնում Սերժ Սարգսյանի այն պնդումը, թե իբր Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը թելադրված է եղել բացառապես Ղարաբաղի անվտանգության նկատառումով, ինչը, սակայն, առանձին քննության առարկա է եւ դուրս է այս հոդվածի շրջանակից՚:
Բայց իր ամենակարեւոր ասելիքը ծեր բայղուշը տեղավորում է իր հոդվածի` սահմանադրական բարեփոխումներին վերաբերող մասում: Կրկնելով հանդերձ այն քարոզչական վարկածները, իբր սահմանադրական բարեփոխումներն ընդամենը սպասարկում են մի նպատակ` որ Սերժ Սարգսյանը իբր որպես ՙգենսեկ՚ տեղավորվի ԱԺ նախագահի աթոռին եւ ստանձնի դիկտատորական լիազորություններ, Լեւոն Ակոպիչը բարձրաձայնում է իր հիմնական փորացավը. ՙԻմ խորին համոզմամբ, երկբեւեռ կամ երկկուսակցական քաղաքական համակարգի գաղափարն ընդամենը ճղճիմ հաշվարկի վրա կառուցված թափանցիկ պատգամ (մեսիջ) է` հասցեագրված Գագիկ Ծառուկյանին եւ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությանը: Դրանով Սերժ Սարգսյանը, ըստ էության, վերջիններիս ստորագույն քաղաքական գործարք է առաջարկում, այն է` թեկուզ միայն սահմանադրական բարեփոխումներին համաձայնություն տալու դիմաց ապագա ընտրություններում ՀՀԿ-ի հետ ՙախպերավարի՚ կիսել խորհրդարանական մանդատները եւ հաշտ ու խաղաղ տիրել Հայաստանին, իհարկե, ԲՀԿ-ին վերապահելով կրտսեր գործընկերոջ կամ ՙկուճուր ախպոր՚ կարգավիճակը: Բայց քանի որ թե° Ծառուկյանը, թե° ԲՀԿ-ն բազմիցս վճռականորեն դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, վստահ եմ, որ նրանք ոչ մի պարագայում չեն կուլ տա այս խայծը: Այլապես նրանք կկորցնեն վերջին երկու տարվա ընթացքում ձեռքբերած հեղինակությունն ու լուրջ քաղաքական գործոնի վաստակած համբավը՚:
Ահա եւ ծեր բայղուշի վերջին հույսը` որ ԲՀԿ առաջնորդը իրեն չի ուղարկի գրողի ծոցը, ու ԼՏՊ-ն այդ հանգամանքն այնքան է կարեւորում, որ գրչից թռցնում է պնդում` հենց ՙվերջին երկու տարվա ընթացքում ձեռք բերած հեղինակության՚ ու ՙվաստակած համբավի՚ մասին: Ստացվում է, որ ԲՀԿ-ն ու Ծառուկյանը միայն վերջին երկու տարին, երբ համագործակցել են ՀԱԿ-ի հետ, ձեռք են բերել հեղինակություն ու համբավ, իսկ մինչ այդ, չեն ունեցել ո°չ առաջինը, ո°չ երկրորդը: Հետաքրքիր է, ծեր բայղուշի այդ միտքը ինչքանո±վ դուր կգա այդ խոշոր կուսակցությանը ու վերջինիս առաջնորդին: Ու հատկապես ինչով դա կարտահայտվի ընդամենը մեկ ամիս անց, երբ քաղաքական խլամի վերածված ՀԱԿ-ը չի հետաքրքրի նույնիսկ արեւմտյան տերերին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում