ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԵՍ ՑԻՆԻԶՄԸ ՉԵՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԵՍ ՑԻՆԻԶՄԸ ՉԵՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ»
«Եթե դուք ի նկատի ունեք Հայաստանի կործանման քարտեզ հոդվածը` նույն հեղինակի լայն ժպիտով նկարով, ապա ես դա չեմ մեկնաբանում»: Այս մասին այսօր` հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածին:
«Մաղձոտ, նենգությամբ լի հոդվածները ես չեմ մեկնաբանում, իսկ նման հոդվածի կողքին դրել են լայն ժպտացող մեկին, ես դա չեմ մեկնաբանում: Ես նման ցինիզմը չեմ մեկնաբանում»,- ասաց նա:

