ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՄԵՐԿԵԼԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՄԵՐԿԵԼԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՍԻՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իրենց ամբողջ զրույցը հատկացրել են Ուկրաինայի թեմային:
«Պուտինն ու Մերկելը ամբողջովին կենտրոնացել են ուկրաինական հարցի վրա` փորձելով գտնել ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ»,-այս մասին հայտնել է ՌԴ նախագահաի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ով ներկա եղել հանդիպմանը:
Պատասխանելով այն հարցին, թե խոսել են արդյո՟ք Մերկելը և Պուտինը հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Գերմանիայի տեսակետների տարբերության մասին, Պեսկովը պատասխանել է, որ հենց դրա մասին է զրույցը եղել:

