«ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԷԻ ԳՆԱՑԵԼ ԵՎ ՀԻՄԱ ՀԱՆԿԱՐԾ ԵԿԱ»
Արխիվ 12-16«ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԷԻ ԳՆԱՑԵԼ ԵՎ ՀԻՄԱ ՀԱՆԿԱՐԾ ԵԿԱ»
2003-2007թթ.-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ կրկին մանդատ կվերցնի` ԱԺ-ում փոխարինելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնած Մարտին Սարգսյանին: Երկարատեւ ընդմիջումից հետո խորհրդարան իր վերադարձի եւ տրամադրվածության մասին, «Իրավունքը» զրուցեց նորընտիր պատգամավորի հետ.
- Չեմ ասի, թե անցած կյանքիս ճանապարհն է եղել խորհրդարանը, նորմալ է: Բայց ես քաղաքական պայքարից դուրս չեմ եկել ոչ մի ժամանակ, այսինքն` այնպես չէ, որ արձակուրդ էի գնացել եւ հիմա հանկարծ եկա: Իմ քաղաքական պայքարը մշտական է ու հարատեւ` դեռ 1966 թվից սկսած:
- Իսկ այսօր պետք է պայքարել արտաքին քաղաքական մարտահրավերների համար, թե՞ ներքին քաղաքական պայքար տանել: Ո՞րն է լինելու Ձեր քաղաքական մարտավարությունը:
- Իհարկե, մենք մեր գործը պետք է անենք: Արտաքին քաղաքականությունը շատ կարեւոր է, բայց կարծում եմ` պակաս կարեւոր չէ ներքին քաղաքականությունը: Պետք է համալիր մոտեցումներ առաջադրվեն եւ կատարվեն դրանք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

