«ՇԱՏ ՀԱՃԱԽ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ՈՒ ՓՉԱՑՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՇԱՏ ՀԱՃԱԽ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ՈՒ ՓՉԱՑՆՈՒՄ»

 

Հանցագործ աշխարհի հնարավոր եւ բոլոր անհնարին թվացող գործողություններից շատերի մասին հասարակությունը պատկերացում է կազմում հարեւան,- բարեկամի պատմածներից, մեծ մասամբ նաեւ տարատեսակ սերիալներից, որտեղ չգիտես ինչու բանտում հայտնված մարդը համարվում է «գողական» եւ կարծես թե դառնում է ամենազորը , որի ձեռքերում է հայտնվում մարդկության ճակատագիրը: Այսպիսի աղավաղված պատկերի հանդիպում ենք գրեթե ամենուր: Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով` մաֆիայի , գողական աշխարհի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն ամբողջ աշխարհում, որը բացատրում է այն հանգամանքով որ մաֆիան փակ կառույց է , գաղտնի ու առեղծվածային շատերի համար, ինչը բացահայտելու ձգտումն էլ մարդկանց մոտ առաջացնում է հետաքրքրություն: Ըստ հոգեբանի հանցագործ աշխարհը եւ դրա ներկայացուցիչը մեզնանում ընկալվում է, որպես առնականության խորհրդանիշ: «Հատկապես պատանեկության տարիներին, երբ մարդը փնտրում է իր նմանության օբյեկտներին, թե ում նմանվի եւ ում ճանապարհով գնա, այստեղ հայտնվում է հանցագործ աշխարհի ներկայացուցիչը, ում նկատմամբ պատանիները ցուցաբերում են մեծ ակնածանք: Բացի այդ նրանք դրական վերաբերմունքով են հակվում դեպի գողական աշխարհի օրենքները եւ անկախ իրենց կամքից սկսում են գործել այդ օրենքներով: Երբեմն ես շփվում եմ այդպիսի մարդկանց հետ` բոլորն էլ իրենց կյանքից զզվում են : Իրականում նրանք խոստովանում են որ իրենց կյանքը կործանել են, ինչը ցավոք սրտի հասկանում են մեծ տարիքում: Կյանքը կործանել են այն առումով , որ կյանքի 80 տոկոսը անցկացրել են բանտում»,-նշեց ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԸ: Դեռահասության տարիքում գողական աշխարհի բոլոր գործողությունները պատանիների վրա թողնում են բացասական հետեւանքեր, քանի որ այդ տարիքում ձեւավորվում է սեռային ինքնագիտակցություն`սեռային ես-ը: Այդ ժամանակ նրանց մոտ, որպես իդեալ ընկալվում է «գողականը» եւ հետեւլով նրանց աշխարհի կարգ ու կանոնին, պատանիները սկսում են «ճիշտ» ու «սխալի» կարգով ապրել. «Շատ հաճախ իսկական հանցագործները օգատագործում են այս հանգամանքը եւ փչացնում պատանիներին: Նրանք պատանիներին կարող են թմրանյութեր տալ, գողությունների մեջ ներգրավվել եւ շահագործել: Գրեթե բոլորը շեղվում են հենց այս տարիքում եւ կործանում իրենց ամբողջ կյանքը»,- նկատեց հոգեբանը եւ ընդգծեց, որ սեփական կյանքի հետ նման ձեւով վարվելը դաժանություն է, այստեղ մարդը պարզապես օգտագործում է «ինքնաոչնչացման ծրագիր» սեական անձի հանդպ: Ինչ վերաբերում է մեր օրերում մարդկային մի փոքր անհանդուժողականության կամ հարցեր լուծելու դեպքում զենքի կիրառման նորաձեւությանը , ապա հոգեբանի խոսքով` զենք օգտագործում են այն մարդիկ ովքեր «թքած» ունեն օրենքի վրա, քանի որ վստահ են, որ ինչ էլ անեն չեն պատժվելու:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում