ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ ԽԵՂԴԱՄԱՀ Է ԱՐԵԼ ԿՆՈՋԸ
Արխիվ 12-16ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ ԽԵՂԴԱՄԱՀ Է ԱՐԵԼ ԿՆՈՋԸ
Տավուշի մարզի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել կնոջը խեղդամահ անելու համար: Վերջինս իր տան ննջասենյակում վիճել է կնոջ հետ` այլ տղամարդկանց հետ իրեն դավաճանելու թեմայի շուրջ, որի ընթացքում ննջասենյակի մահճակալի վրա սպանել է վերջինիս` երկու ձեռքով պարանոցի շրջանում սեղմելով շնչահեղձ անելու միջոցով: Նախաքննական մարմնի գնահատմամբ` ամուսինը դիտավորյալ է կնոջը զրկել կյանքից, որի համար էլ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

