ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 10-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 10-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

 

Այսօր` հունիսի 6-ին`Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային 10-րդ հոբելյանական մրցույթը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասացին մրցույթի կազմակերպիչները: Մրցույթի օրերին` հունիսի 6-14-ը, Երեւանում կհյուրընկալվեն օտարերկրյա բազմաթիվ հյուրեր`ի դեմս ժյուրիի անդամների, մասնակիցների, պատվավոր հյուրերի, երաժշտասերների:

Արամ Խաչատրյան մրցույթի ժյուրիի նախագահ ԱՐՄԵՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆՆ ասաց, որ այս տարի մրցույթի աշխարհագրությունն է ընդլայնվել. ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Լատվիա, Թայվան, Հարավային Կորեա, Չինաստան, Ռուսաստան, Հայաստան եւ այլն: Պարոն Բաբախանյանը նաեւ ասաց, որ այս տարի փոփոխություններ են եղել մրցութային ծրագրում. մասնակիցները կարող են ներկայանալ ազատ` մենահամերգային ոճով:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն ԱՆՆԱ ՏԵՐ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆՆ էլ տեղեկացրեց, որ այս տարի մրցույթին կարելի է հետեւել նաեւ, այսպես ասած, «օնլայն» տարբերակով: Ա. Տեր-Հովակիմյանի փոխանցմամբ` «օնլայն» տարբերակը հասանելի կլինի մրցույթի պաշտոնական կայքում:

Նշենք, որ մրցույթի բացման արարողությունը կկայանա այսօր` Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) եւ միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյան մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանն, ով կկատարի Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ով հանդիսանում է նաեւ մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:

 

Նյութը, լուսանկարը` Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում