ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐ. «ԳՈՐԻՍՈՒՄ ՈՉ ՈՔ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԻՊՈՒՄ, ԱՌԱՎԵԼԵՒՍ ԱՀԱԲԵԿՈՒՄ»
Արխիվ 12-16ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐ. «ԳՈՐԻՍՈՒՄ ՈՉ ՈՔ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԻՊՈՒՄ, ԱՌԱՎԵԼԵՒՍ ԱՀԱԲԵԿՈՒՄ»
«Գորիսում նախընտրական վիճակը շատ նորմալ, ցիվիլ ձեւով է ընթանում: Չգիտես ինչու ուզում են կմեր քաղաքը կրիմինալի վերածեն, ինչ ասես, որ չեն գրում: Իբր պաշտոնատար անձիք ահաբեկում են աշխատակիցներին, նման բան չկա: Հերիք է մեր տեղը ինչ-որ մարդկի` ոմանց պատվերները կատարելով, Գորիսի ու գորիսեցու անունը գցեն: Մենք պատվով ժողովուրդ ենք, մեր ընտրությունն արդեն կատարել ենք, ընտրելու ենք այն թեկնածուին ում մեր հարազատ կուսակցություն է առաջադրել, թող համբերեն կիրակի օրը դրանում կհամոզվեն: Մեզ ոչ ոք ոչինչ չի ստիպում, ոչ էլ առավել եւս ահաբեկում: Ամոթ է, գորսեցուն անհարիր բաներ են ստեղ-ընդեղ գրել տալիս, մնաց մի օր մեկ է էլի ուզում են իրենց կեղտոտությունները անեն»,- նման կարծիք հայտնեցին այսօր խմբագրություն դիմած մի խումբ գորիսեցիներ, ովքեր վրդովված էին մամաուլում շրջանառվող այն խոսակցություններից, թե իբր գորիսեցիներին ահաբեկում են եւ պարտադրում ում ընտրել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

