ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾԸ. «ԲԱԶՄԻՑՍ ՆՇԵԼ Է, ՈՐ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՎԵԼՈՐԴ ԲԵՌ ԴԱՌՆԱԼ»
Արխիվ 12-16ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾԸ. «ԲԱԶՄԻՑՍ ՆՇԵԼ Է, ՈՐ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՎԵԼՈՐԴ ԲԵՌ ԴԱՌՆԱԼ»
Հունիսի 4-ին Արարատի մարզի Տափերական գյուղում ինքնասպանության դեպք է արձանագրվել: Գյուղի 63-ամյա բնակչի դին գիշերը հայտնաբերել են անասնագոմում՝ առաստաղից կախված: Տեղի ունեցածը, նախնական տվյալներով, ինքնասպանություն է: Թե, ինչն էր 63-ամյա տղամարդու ինքնասպանության պատճառը փորձեցինք պարզել Տափերականի գյուղապետ Միսակ Մանասերյանից, ով մասնավորապես նշեց.
- Վերջերս իմացել է, որ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, անբուժելի հիվանդությամբ է տառապում: Բազմիցս նշել է, որ չի ցանկանում ավելորդ բեռ դառնալ եւ ահա երեկ, բոլորիս համար անսպասելի նման քայլի է գնացել: Գրպանում հայտնաբերվել է երկտող՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ինքնասպանության պատճառն իմ հիվանդությունն է, ոչ մեկի չմեղադրել»:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

