ՊՈՒՏԻՆ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՉՎԻՃԵԼ ԿՆՈՋ ՀԵՏ»
Արխիվ 12-16ՊՈՒՏԻՆ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՉՎԻՃԵԼ ԿՆՈՋ ՀԵՏ»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հիլարի Քլինթոնին կոչել
է«թույլ» ու ավելացրել, որ պետության նախկին քարտուղարը «իրպնդումներում երբեք էլ նրբանկատությամբ աչքի չի ընկել»:
Պուտինը պատասխանելով Ֆրանսիացի լրագրողի հարցին` կապված նրա հետ, որ Հիլարի Քլինթոնը Ուկրաինայում դրսևորված Պուտինի ագրեսիան նմանեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ադոլֆ Հիթլերի գործողություններին: «Ավելի լավ է չվիճել կնոջ հետ».-պատասխանել է Պուտինը,- «Սակայն տիկին Քլինթոնը երբեք էլ իր պնդումներում նրբանկատությամբ աչքի չի ընկել»: «Երբ մարդիկ անցնում են սահմանները, դա չի վկայում նրա մասին, որ ուժեղ են, այլ հակառակը` թույլ: Բայց գուցե թուլությունը կնոջ ամենավատ որա՞կը չէ»,-ասել է Պուտինը:

