ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է ԱՌԱՆՑ ՁԵՌՔՍԵՂՄՈՒՄԻ
Արխիվ 12-16ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է ԱՌԱՆՑ ՁԵՌՔՍԵՂՄՈՒՄԻ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիա կատարած իր աշխատանքային այցը սկսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումով:
Ինչպես հայտնում ИТАР-ТАСС գործակալությունը, հանդիպումը սկսվել է առանց ավանդական ձեռքսեղմումի: Սակայն, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերվ, Պուտինն ու Քեմերոնը միմյանց ձեռք են սեղմել բանակցություններից հետո:
«Նրանք միմյանց ձեռք են սեղմել, սակայն դա եղել է առանց տեսախցիկների ներկայության»:
Ինչպես նշել է Պեսկովը, կողմերը քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը և վերակենդանացրել են ռուս-բրիտանական երկխոսությունը:

