ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՀԱՎԱՏԱՑՐԵԼ Է ՈՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Արխիվ 12-16ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՀԱՎԱՏԱՑՐԵԼ Է ՈՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը թյուրքալեզու պետությունների 4-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ապագայում կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին հայտնում է Tengrinews-ը:
Նազարբաևը նաև նշել է, որ Եվրասիական տնտեսական միության և Թյուրքական խորհրդի միջև ոչ մի հակասություն չկա. «ԵՏՄ-ն բաց է այլ երկրների անդամակցության համար: Օրինակ, Թուրքիան և մյուս երկրները կարող են դառնալ այդ կազմակերպության ասոցացված անդամները»,-ասել է օրեր առաջ Եվրասիական տնտեսական խորհրդի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը կարդացող և ադրբեջանական շահերը պաշտպանող Ղազախստանի նախագահը:
Նա նաև նշել է, որ Միությանը շուտով կմիանան Հայաստանը և Ղրղզստանը:

