ԴԻՄՈՐԴԸ ԴՈՒՐՍ ԿՀՐԱՎԻՐՎԻ ՔՆՆԱՍԵՆՅԱԿԻՑ` ԿԱՊԻ ՄԻՋՈՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Արխիվ 12-16ԴԻՄՈՐԴԸ ԴՈՒՐՍ ԿՀՐԱՎԻՐՎԻ ՔՆՆԱՍԵՆՅԱԿԻՑ` ԿԱՊԻ ՄԻՋՈՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Այսօր`հունիսի 6-ին, դիմորդները միասնական քննություն հանձնեցին «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից: Ինչպես «Իրավունքին» տեղեկացրեցին ԳԹԿ-ից`«Հայոց լեզու եւ հայ գրականություն» հանձնող դիմորդների ընդհանուր թիվը 8000 է եղել: ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ այսօր այցելեց Երեւանի պետական համալսարան`դիմորդների հետ անձամբ շփվելու, լսելու քննությունից առաջ նրանց մտահոգությունները: Իսկ մտահոգությունների մեծամասնությունը`քննական տոմսերն էին. կա՞ն արդյոք վիճահարույց առաջադրանքներ:
Պարոն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմորդները բոլոր ժամանակներում «ամենակարողն» են: Ուստի, պետք է միշտ զգոն լինել: Նկատի ունի, ժամանակակից տեխնիկական միջոցների բացառումը քննությունների ընթացքում:
Նախարարը հորդորեց քննության կազմակերպիչներին էլ ավելի ուշադիր լինել` կապի միջոցների հանդեպ. բջջային հեռախոսից կամ այլ կապի միջոցներից օգտվող դիմորդներն անմիջապես դուրս կհրավիրվեն քննասենյակից:
Խոսելով միասնական քննությունների մասին, Ա. Աշոտյանն ընդգծեց, որ հանրապետությունում անցկացվող քննությունները բնականոն ընթացք ունեն, առայժմ որեւէ բողոք չի եղել:
ԿԳ նախարարը վստահեցրեց, որ վիճահարույց հարցեր թեստերում չեն լինի:

Նյութը, լուսանկարները` Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

