ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

 

Այսօր «Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցչության շենքում տեղի ունեցավ Տնտեսական զարգացման բիզնես կենտրոնի կազմակերպած բիզնես-կոնֆերանսը` «Ձեռներեցության աջակցման և զարգացման միջազգային ծրագրի» շրջանակներում: Կոնֆերանսին մասնակցում էին Հայաստանի տնտեսական զարգացման բիզնես կենտրոնի տնօրեն Վանուհի Սերովան, «Ռուսհամագործակցության» դաշնային գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Կալինինը, ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման բիզնես կենտրոնի ներկայացուցիչ Վալերի Միգիրովը: Հավաքի նպատակն էր անդրադառնալ հայ-ռուսական բիզնես հարաբերություններին, համագործակցության նոր սահմանների մասին խոսել, ինչպես նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամագրումը դիտարկել որպես տնտեսության զարգացման նոր հարթակ: Հայաստանյան ներկայացուցիչը մեզ հետ զրույցում խոսելով կոնֆերանսի կարևորության մասին, նշեց, որ իրենց կազմակերպությունը հարթակ է գործարարների համար՝  նրանց արտադրանքը ներկայացնելու թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկայում: Կենտրոնն իրականացնում է ձեռներեցության աջակցման և զարգացման միջազգային ծրագիր, որը փոքր բիզնեսին հնարավորություն է ընձեռում գտնել գործընկերներ և ներդրողներ, իսկ միջին բիզնեսին տրամադրում է հարմար գործիքների մի ամբողջ փաթեթ համացանցում իր բիզնեսի լայնածավալ զարգացման համար: Նշենք, որ այն իրականացվում է ԱՊՀ երկրների, գումարած Իսրայելը, միջեւ եւ մեր գործարարները լայն հնարավորություն ունեն «Ռուսհամագործակցության» հայաստանյան կազմակերպության միջոցով գտնել իր ուրույն տեղը եւ ներկայացնել իր գործունեությունը ԱՊՀ տարածքում:

Կոնֆերանսի ավարտին կողմերը կնքեցին տնտեսական զարգացման պայմանագիր: «Ռուսհամագործակցության» դաշնային գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Կալինինը հույս հայտնեց, որ այս պայմանագիրը կտա իր պտուղներն ու դրական արդյունքները: ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման բիզնես կենտրոնի ներկայացուցիչ Վալերի Միգիրովի խոսքով էլ՝ տնտեսական զարգացման բիզնես կենտրոնի նպատակն է ձեռնարկատերերին տալ բիզնես գործիքներ, որոնք նրանք կօգտագործեն իրենց բիզնես գործունեությունը զարգացնելու համար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում