ՄԵՔԵՆԱՆ ՊԱՏԿԱՆԵԼ Է ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻՆ, ԲԱՅՑ…
Արխիվ 12-16ՄԵՔԵՆԱՆ ՊԱՏԿԱՆԵԼ Է ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻՆ, ԲԱՅՑ…
Ինչպես արդեն ներկայացրել էինք. այսօր խմբագրությունը ստացել էր հեռախոսազանգ, առ այն, որ երեկ երեկոյան ժամը յոթի սահամաններում Բուդաղյանները` հարբած վիճակում, իրենց Մոսկվայից եկած հյուրերի հետ գնացել են սպանված եղբոր` Ավետիք Բուդաղյանի գերեզման, որտեղ գինովցած սկսել են բարձր տոնով խոսել ու քննարկել տեղի ունեցած ողբերգության մասին, որին մասնակցել է նաեւ մահացած Ավետիք Բուդաղյանի անչափահաս որդին` 18 տարին չլրացած Անդրեյը: Այնուհետեւ գերեզմանից տուն գնալու ճանապարհին, Արայիկ Բուդաղյանը այն աստիճան է խմիչք օգտգործել, որ մեքենանան, որի մեջ նստած էր նաեւ Անդրեյը, հարվածել է բորդյուրներին, ինչի հետեւանքով մեքենայի դիմացի մասն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Թե մարմնական վնաս հասցվել է նարնցից որեւէ մեկին, թե ոչ, հայտնի է չէ: Քանի որ վերջիններս չեն դիմել ոստիկանություն, ըստ երեւույթին այն պատճառով, որ շատ հնարավոր է, որ սպիտակֆոլցվագեն ֆայտոն մոդելի` 444-44 պետհամարանիշներով մեքենայի ղեկին, նստած էր ոչ միայն Արայիկ Բուդաղյանը, այլ անչափահաս Անդրեյ Բուդաղյանը:
Նշել էինք նաեւ, որ հավելյալ տեղեկություն ստանալուն պես կներկայացնենք ընթերցողին եւ ահա հոդվածին արձագանքել է Բուդաղյանների ընտանիքի իրավաբան Ռոբերտ Հակոբյանը, որի խոսքը ներկայացնում ենք ստերեւ.
- Իրականում Բուդաղյան եղբայրներից Արա Բուդաղյանը այդ նույն ժամանակահատվածում գտնվել է ԼՂՀ տարածքում, կա անցակետ, որտեղից կարող եք ճշտել ասվածիս իսկությունը: Մյուս եղբայրը` Արտակ Բուդաղյանը եղել աշխատանքի վայրում, ավագ Բուդաղյանը առհասարակ չի օգտվում մեքենայից եւ այդ ժամանակահատվածում գտնվել է տանը: Ինչ վերաբերում է Ավետիք Բուդաղյանի որդուն` Անդրեյին, ապա նա այս պահին գտնվում է Երեւանում եւ ջրծաղիկով հիվանդ պառկած է, դա էլ կարող եք ճշտել: Ձեր կողմից նշված մեքենայի ղեկին եղել է ավագ Բուդաղյանի քրոջ թոռը` ՌԴ քաղաղացի Քրիստոփոր Սերգեյենկոն, ով այդ պահին մեքենայով, երբ անցնելիս է եղել, նրա ճանապարհն են կտրել անասուններ, եւ որպեսզի չվնասի կենդանիներին, մի փոքր շեղվել է, որի հետեւանքով մեքենան էլ մի փոքր վնասվել է: Այդ ավտոմեքենան պատկանում է <Վարարագն> ՓԲԸ-ին, որից օգտվում են Բուդաղյանները, սակայն այդ պահին ղեկին եղել է Քրիստոփոր Սերգեյենկոն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

