ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻՑ Ո՞Վ Է ԵՂԵԼ ՄԵՔԵՆԱՅԻ ՂԵԿԻՆ
Արխիվ 12-16ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻՑ Ո՞Վ Է ԵՂԵԼ ՄԵՔԵՆԱՅԻ ՂԵԿԻՆ
Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան ժամը յոթի սահամաններում Բուդաղյանները` հարբած վիճակում, իրենց Մոսկվայից եկած հյուրերի հետ գնացել են սպանվախ եղբոր` Ավետիք Բուդաղյանի գերեզման, որտեղ քեֆները լավը սկսել են բարձր տոնով խոսել ու քննարկել տեղի ունեցած ողբերգության մասին, որին մասնակցել է նաեւ մահացած Ավետիք Բուդաղյանի անչափահաս որդին` 18 տարին չլրացած Անդրեյը: Այնուհետեւ գերեզմանից տուն գնալու ճանապարհին, Արայիկ Բուդաղյանը այն աստիճան էր հարբել, որ մեքենանան, որի մեջ նստած էր նաեւ Անդրեյը, հարվածել է բորդյուրներին, ինչի հետեւանքով մեքենայի դիմացի մասն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Թե մարմնական վնաս հասցվել է նարնցից որեւէ մեկին, թե ոչ, հայտնի է չէ: Քանի որ վերջիններս չեն դիմել ոստիկանություն, ըստ երեւույթին այն պատճառով, որ շատ հնարավոր է, որ սպիտակ ֆոլցվագեն ֆայտոն մոդելի` 444-44 պետհամարանիշներով մեքենայի ղեկին, նստած էր ոչ միայն Արայիկ Բուդաղյանը, այլ անչափահաս Անդրեյ Բուդաղյանը: Ոստիկանություն չդիմելու հանգամանքը իհարկե տարօրինակ է, սակայն սա առաջին դեպքը չէ մեր հանրապետությունում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

