Գալուստ Սահակյան.Արցախը չի կարելի դիտարկել առանձին

Արխիվ 12-16

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զարմանում է «էն հայի մտքի վրա, ով չի տեսնում, որ ամբողջ քաղաքական օրակարգի հիմնական սկզբունքը դա Արցախի պրոբլեմի լուծումն է, այնպես որ` նման հարցը տեղին չէ»: Նա այսպես արձագանքեց Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք, իր պատկերացումներով, Արցախը Հայաստանի մաս է: Հիշեցնենք, որ ՀՀԿ երիտթեւի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում»: Գալուստ Սահակյանի խոսքով` սահմանադրորեն Արցախը ճանաչված պետություն չէ, իսկ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և ցանկացած դիվանագիտական փոխհարաբերությունների ժամանակ, մասնավորապես` Արցախի տնտեսական առաջընթացի հետ կապված, Արցախը միշտ Հայաստանի հետ է եղել և Հայաստանի հետ էլ միշտ լինելու է:

«Մենք 13 տարի շարունակ ԱՀԿ-ի մեջ ենք, և այդ գործառույթների շրջանակում են լուծվելու Արցախի և' առևտրային, և' տնտեսական հարցերը: Որևէ վտանգ չկա, Արցախի հաշվին Հայաստանը չի կարող որևէ այլ ըմբռնում ունենալ»,- ասաց Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահի համոզմամբ` եթե երկրի քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցն այսօր Արցախի խնդիրն է, ուրեմն Հայաստանը որևէ միջազգային կազմակերպությունում ներգրավվելուն պարագայում Արցախի հարցը երկրորդային չի կարող դարձնել: Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հայտարարությանը, որ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում», Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ թե մեր պատկերացումներով, այլ իրականում մեր հոգևոր արժեհամակարգում, բնականաբար, Արցախը Հայաստան է: Ես Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ հակադրություն չեմ տեսնում: Պարզապես, դիվանագիտական առումով, խնդիրներ կան, որոնք պետք է այնպիսին լինեն, ինչպիսին այսօր կան: Արցախը չի կարելի դիտարկել առանձին: Այլ բան է դիվանագիտական խաղերի ընթացքում որոշակի մոտեցումներ ցուցաբերելը, այլ հարց է, որ մեր ժողովուրդը շատ լավ տեսել է, թե ինչպիսի վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանությունները Արցախի նկատմամբ, և Արցախի իշխանությունների վերաբերմունքը` մեր նկատմամբ: Մենք մի կուռ բռունցք ենք, որը ոչ ոք չի կարող բացել»:

yerkir.am


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում