ԲՆԱՊԱՀՊԱՆ. ՙԵՐԵՎԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ՚
Արխիվ 12-16ԲՆԱՊԱՀՊԱՆ. ՙԵՐԵՎԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ՚
Գիտության մեջ , միջազգային ասպարեզում էկոլոգիայի մեջ ընդգրկվում է ոչ միայն բնության պահպանությունը, այլեւ` պատմամշակութային ժառանգության պահպանությունը, այս ամենը արտացոլված է նաեւ մի շարք կոնվենցիաներում: «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով` պայքարը պատմամշակութային կոթողների պահպանության համար միշտ չգիտես ինչու մարդկանց կողմից ընկալվում է այլ կերպ եւ հաճախ նրանք ասում են, թե այս ոլորտում բնապահպանները անելիքներ չունեն, քանի որ նրանց պահպանության մեջ մտնում են միայն կենդանիների, կանաչ տարածությունների պահպանությունը: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Երեւանը որոշել է հեռանալ իր պատմությունից եւ այն որչնչացնել: Ամեն մի շենքի պահպանության համար մենք ստիպված ենք կռիվ տալ, սա պարզապես զարմանալի երեւույթ է: Չկա այդպիսի քաղաք, որի կենտրոնը, որը պատմամշակութային կենտոն է համարվում չի պահպանվում եւ դառնում է բիզնես կենտրոն: Մեզանում տեղի է ունենում հենց այս գործընթացը: Վաղը ադրբեջանցին շատ հանգիստ կարող է ասել, որ այստեղ Ադրբեջան է եղել: Այս խնդիրը շատ լուրջ է եւ այնքան պետք է պայքարենք, որ այն վերացվի»,-մտահոգվեց ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Որպես վերը նշվածի օրինակ` նա բերեց Համալիրի շենքի վաճառքը, որտեղ պայմանների մեջ նշված չէ, որ այդ շենքը համարվում է պատմամշակութային ժառանգության կոթող, ինչը իր մեջ շատ վտանգներ է պարունակում: «Այս դեպքում շատ հնարավոր է, որ շենքի նոր գնորդի համար շատ հարմարավետ եւ շահավետ լինի, շենքի տակ հանք փորել , քան այն պահպանել, ինչպես որ եղավ Երիտասարդական պալատի հետ: Սա աշխարհայացքի խնդիր է եւ շատ կցանկանայի որ մեր երիտասարդական շարժուը ավելի հզորանար , իսկ մենք էլ նրանց օգնեինք»,-հայտնեց Կ.Դանիելյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

