«ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԴԻԿՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՂԱԼՄԱՂԱԼՆԵՐԻ ՄԵՋ ՇՈՇԱՓԵԼ»
Արխիվ 12-16«ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԴԻԿՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՂԱԼՄԱՂԱԼՆԵՐԻ ՄԵՋ ՇՈՇԱՓԵԼ»
«Գորիսում բոլորն էլ համոզված էին, որ գործ չի հարուցվելու, որովհետեւ վստահ էինք, որ նման միջադեպ չի եղել: Ինչ է թե Էյները մի քիչ աշխույժ, անմիջական, մեծ ընկերական շրջապատի տեր տղա է, որոշ մարդիկ առիթը բաց չեն թողնում էդ էրեխու անվան հետ խաղալու համար: Այնպիսի տպավորություն է, որ կան մի խումբ մարդիկ, ովքեր նպատակային ամեն մի աղմկոտ պատմության մեջ Խաչատրյանների անուննը անպայման ուզում են շոշափել, խառնել տարբեր խալմաղալների մեջ»,-անդրադառնալով Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու ոստիկանության հայտարարությանը «Իրավունքի» հետ զրույցում նշում էին գորիսի բնակիչները:
Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ կատարվող հետաքննությունը ավարտվել է, քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

