ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ`ԲՆԱՔԱՆԴՈՒԹՅԱ?Ն ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ`ԲՆԱՔԱՆԴՈՒԹՅԱ?Ն ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի պահպանության օրը, որը Հայաստանում նշում են խոսելով ոչ թե այդ ոլորտում ունեցած ձեռքբերումներից, այլ բարձրաձայնում են այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ բարձրացվում են բնապահպան ակտիվիստների եւ ընդհանրապես շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ մարդկաց կողմից , որոնք որոնք ինչպես բարձրացվում են այնպես էլ մնում են ձայն բարբառո հանապատի: Այս ամենը արդեն հարուցել է բնապահպան ակտիվիստների զայրույթը, ովքեր ճարահատյալ արդեն բարձրաձայնում են`Բնապահպանության նախարարությունը բնաքանդության նախարարություն է: Հայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Աննա Աղլամազյանի խոսքով`շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները մեկ օրում չէ որ առաջացել են, մարդը կտրվել է իր արմատներից , հողից , ջրից ու Հայրենիքից ինչն էլ հանգեցրել է այն ճգնաժամին, որի մեջ այսօր գտնվում է բնությունը. «Այսօր Հայաստանում լրջագույն բնապահպանական խնդիրներ կան: Հանուն փողի ու շահի մարդիկ ոչնչացնում են այն ինչ իրականում նրան սնել է: Որպես համահայկական բնապահպանական ճակատ մենք առաջին շեշտը դրել ենք հանքարդյունաբերական ոլորտի վրա: «Երկրի կոտրվող ողնաշարը» ֆիլմը հենց այս խնդրին է անդրադառնում, հատկապես աղետալի վիճակում է Սյունիքի մարզը`11 շահագործվող մետաղական հանքեր, սպասվող եւս 28-ը , արդեն 11 մեռյալ գոտիներ պաչամբարների տեսքով, որոնք դժվար թե երբեւէ վերկանգնվեն ու այս ամենը ընդհամնեը 4640 կմ տարածք ունեցող Սյունիքի մարզում»,-փաստում է ԱՆՆԱ ԱՂԼԱՄԱԶՅԱՆԸ եւ հավելում, որ այսպիսի բնաքանդությունը լուրջ ահազանգ է, որի իրազեկման եւ լուծումներ փնտրելու ուղիները բնապահպանական ճակատը վերեցրել է իր ուսերին: Նրան արդեն ունեն փորձ`բազմիցս են դիմել համապատասխան մարմինների, սակայն ինչպես մեկնաբանում են` միշտ հանդիպե են պատնեշի, ուստի որոշել են նրանց չդիմել:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը ողջունում է համահայկական բնապահպանական ճակատի երիտասարդների քայլերը, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը եւ ընդգծում , որ մեծ հույսեր է կապում երիտասարդների հետ: Նախկինում այս խնդիրները կրկին բարձրացվել են, սակայն գրանցվել է աննշան հաջողություն, որոնք բնապահպաններին չի բավարարում: Նրա բնորոշմամբ էկոլոգիական խնդիրը առանձին խնդիր չէ, այն համակարգային մոտեցում է , ինչպես նաեւ քաղաքականություն: «Խորհրդային տարիներին մենք ունեինք հանքարդյունաբերություն, բայց մեր զարգացումը գնում էր հետինդուստրյալ զարգացում, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո միջազգային ֆինանսական կառույցները սկսեցին ղեկավարել այս անցումային փուլը` գեղեցիկ փաթեթավորմաբ եւ իրականում նրանք նպատակ ունեին մեզ իջեցնել հումքային կցորդ երկրի մակարդակի: Այստեղ`երկրի ներսում զուգակցվեց այն մարդկանց կամքը, ովքեր ցանկացան շատ արագ գումար վաստակել ինչ գնով էլ ուզում է լինիել: Այս ամենի արդյունքը մենք ստացանք`ունենք այն ինչ ունեք»,-ընդգծում է ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Նրա խոսքով` մոլորակի պահվածքը մարդկության նկատմամբ ակնհայտորեն ցույց է տալիս, որ եթե այսպես շարունակվի, ապա մոլորակը մարդկությանը կվանի, որի մեջ այսօր գնտնվում է մարդկությունը: Կարինե Դանիելյանի փոխանցմամբ`աշխարհում զարգանում է հետ «Ռիո +20» գործըթացը` ստեղծվել են հսկակայն ցանցեր, դրական փորձի փոխանակում` էկոլոգիական,սոցիալական ոլորտներում, այդ գործընթացին փորձում է միանալ նաեւ Հայաստանը, որի մասին արդեն զեկուցվել է ՀՀ կառավարությանը. «Ստեղծվել է մինջգերատեսչական հանձնաժով, որի մի մասը կառավարության ներկայացուցիչներ են , մյուս մասը`11 բնապահպանական ոլորտների ներկայացուցիչներ: Այս ծրագրում ներգրավված են անկախ փորձագետներ: Ամենալուրջ խնդիրը ընդերքօգտագործմանն , շրջական միջավայրը եւ բնակչության առողջության պահպանումն է»,-նշեց Կ.Դանիելյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում