ԷՄԻԼ ՄԱՐԿ. ՙՀԱՍՑՐԵԼ ԷԻ ԿԱՐՈՏԵԼ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ՚

Արխիվ 12-16

ԷՄԻԼ ՄԱՐԿ. ՙՀԱՍՑՐԵԼ ԷԻ ԿԱՐՈՏԵԼ
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ՚


Ճանաչված մոդել ԷՄԻԼ ՄԱՐԿՆ արդեն բավականին ժամանակ է` գտնվում է արտասահմանում: ՙԻրավունքի՚ հետ իր վերջին հարցազրույցի ժամանակ Է. Մարկը նշեց, որ ժամանակավորապես հեռանում է նորաձեւության աշխարհից. ՙԿյանքը երբեմն ինձ լարվածության ու բազմաժանր դեպքերի հոսքի մեջ է պահում եւ մի պահ եկավ, երբ զենքերս վայր էի դրել ու հուսալքվել: Ես որոշ ժամանակ ֆոտոշարքերի տեսքով ասելիք չեմ ունենալու: Աստված տա ուրիշներն իմ փոխարեն ըստ արժանվույն  այդ բացը լրացնեն՚:
Սակայն, երկարատեւ դադարից հետո, այնուամենայնիվ, պոդիումը չլքեց Էմիլ Մարկը եւ օրերս Մարսել քաղաքում մեր հայրենակցուհի, հայտնի դիզայներ Նաիրա Սարգսյանի նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ կրկին պոդիում բարձրացավ: ՙԻրավունքը՚ կապ հաստատելով Էմիլ Մարկի հետ` որոշ մանրամասներ պարզեց ինչպես նոր ցուցադրության, այնպես էլ մոդելի ապագա ծրագրերի մասին.
- Նոր եմ սկսել համագործակցել Նաիրայի հետ ու ուրախ եմ եւ հպարտ մեր հաջողակ հայրենակիցներով: Համոզված եմ, որ հետագայում էլ կհամագործակցենք: Երկարատեւ դադարից հետո պոդիում բարձրանալը շատ տպավորիչ էր ու նույնիսկ, կարելի է, ասել սպասված իմ կողմից, քանի որ հասցրել էի կարոտել նորաձեւության աշխարհը:
- Իսկ պատրաստվում ես հայրենիք վերադառնալ:
- Դեռեւս չեմ կարող ասել, թե երբ կվերադառնամ Հայաստան: Հիմա քննական շրջան է ինձ մոտ սկսվում: Պետք է Ֆրանսիայում երկու շաբաթից պաշտպանեմ մագիստրոսիս դիպլոմը եւ գրական թարգմանչի ու միջմշակութային հարաբերությունների մասնագետի որակավորում ձեռք բերեմ:
- Մոդել Էմիլ Մարկի վերադարձին կհաջորդի± նաեւ գրող Է. Մարկի վերադարձը:
-  Թարգմանել եմ մի քանի պատմվածքներ եւ մտադիր եմ հրապարակել Պրոսպեր Մերիմեյի ՙԻլլի Վեներա՚ պատմվածքը: Իհարկե, շարունակում եմ ստեղծագործել, եւ մոտ ապագայում կատարածս թարգմանությունը կհրապարակվի եւ հասանելի կլինի մեր ընթերցասեր հասարակությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում