«ՎԱՍՏԱԿԱՎՈՐԻ ԿՈՉՈՒՄԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ, ՈՉ ԹԵ ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ»

Արխիվ 12-16

«ՎԱՍՏԱԿԱՎՈՐԻ ԿՈՉՈՒՄԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ
ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ, ՈՉ ԹԵ ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ»


Թե՛ թատրոնում, թե՛ հեռուստաեթերում բազում կերպարներ կերտած Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի սիրված դերասանուհի ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԲԱՅԱՆԸ, ով արդեն 50 տարի է` այս թատրոնի նվիրյալներից է, ի զարմանս մեզ, առ այսօր ո՛չ վաստակավորի, ո՛չ ժողովրդական արտիստի կոչում չի ստացել: Այս մասին, ինչպես նաեւ մերօրյա թատրոնի, հեռուստատեսության ու նոր արժեհամակարգի մասին, «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

«ՈՉ ԹԵ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԻՋՆԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱՇԱԿԻՆ, ԱՅԼ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԱՐՎԵՍՏՈՎ ԲԱՐՁՐԱՆԱ»

-Տիկին Բաբայան, թեպետ թատրոնի վաստակաշատ դերասանուհի եք, բայց այսօր հանրությունը Ձեզ մեծամասամբ ճանաչում է հեռուստասերիալներից եւ գովազդներից: Սա դրակա՞ն, թե բացասական եք համարում:


- Ոչ միայն հեռուստասերիալներից, ես դեռ շատ վաղուց ե՛ւ ֆիլմերում եմ նկարահանվել, ե՛ւ հեռուստատեսությամբ եմ ելույթ ունեցել: Նույնիսկ կատակով ինձ ասում են` «սովետի դերասանուհի»: Իհարկե, ինձ համար թատրոնն առաջին տեղում է, բայց սերիալներում նկարահանվելն էլ մեր պարտականությունն ու մասնագիտությունն է, որ պետք է անպայման մասնակցենք, որովհետեւ սերիալն էլ նույն թատրոնն ու նույն կինոն է` մի քիչ ուրիշ տեսակի: Այնպես որ, հաճույքով եմ մասնակցում ե՛ւ գովազդներում, ե՛ւ սերիալներում ու որեւէ խնդիր չեմ տեսնում:
- Վերջերս շատ մեծանուն դեմքեր` կյանքից հեռացան: Արդյո՞ք մեր թատրոնն աղքատանում է, թե գալիս է բացը լրացնող նոր սերունդ:
- Ցավոք սրտի, աղքատանում է: Ես ինքս 1965 թվականից թատրոնում եմ աշխատում եւ բախտ եմ ունեցել մեր մեծերի հետ աշխատել: Շատ հուզմունքով կարող եմ ասել այդ անունները` Գուրգեն Ջանիբեկյանից, Ավետ Ավետիսյանից սկսած մինչեւ Բաբկեն Ներսիսյան, Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան… Ցավոք վերջերս Սոս Սարգսյանը հեռացավ մեզանից: Մեր մեծերը հեռանում են ու շատ տխուր է: Մեր սերունդը նրանցից շատ բան է սովորել: Հիմա, իհարկե, կան շնորհքով ու շատ տաղանդավոր երիտասարդներ, բայց ոչ բոլորն են թատրոն գալիս: Ինչ ասեմ, Աստված տա, որ թատրոնում միշտ երիտասարդ կադրերը շատ ավելի լավը լինեն, ավելի շնորհքով լինեն: Բայց ես, որ տեսել եմ այդ մեծություններին, պետք է ասեմ, որ հիմա արվեստը մի քիչ  կաղում է: Տա Աստված, որ լավ լինի, ես լավատես եմ եւ գտնում եմ, որ մեր երիտասարդներն ամեն ինչ կանեն, որպեսզի թատրոնն իր բարձրության վրա գտնվի, ոչ թե մենք պետք է իջնենք ժողովրդի ճաշակին, այլ ժողովուրդը պետք է արվեստով բարձրանա: Մեր արվեստը, թատրոնը, կինոն այնքան բարձր մակարդակի վրա պետք է լինի, որ ժողովուրդն իրոք տեսնի եւ գնահատի այն:

«ՀԱՍԿԱՑՈՂԻ ՀԱՄԱՐ ԲԵՄԸ ՍՈՒՐԲ ՄԻՋԱՎԱՅՐ Է»

-Ըստ Ձեզ, համացանցի, նոր տեխնոլոգիաների դարում թատրոնը կարո՞ղ է հարատեւել:
- Թատրոնը միշտ կհարատեւի, որովհետեւ այն կենդանի շփում է հանդիսատեսի հետ: Ե՛վ համացանցը, ե՛ւ հեռուստատեսությունն ունեն իրենց ոչ դրական կողմերը այն իմաստով, որովհետեւ մարդիկ նստում են տանը, սուրճը կամ թեյը դրած խմում են ու նայում: Նրանք նույնիսկ չեն ուզում գալ թատրոն` մտածելով, որ դե սերիալ ենք նայում կամ կինո ենք նայում էլի: Բայց, իմ կարծիքով, թատրոնն ուրիշ է, դա հեքիաթային աշխարհ է, եւ ով մտնում է թատրոն` շատ դժվար է դուրս գալիս: Եթե մարդ, իրոք արվեստը սիրում է, թատրոնը սիրում է, ինչպես ասում են` «ծեծելով էլ հանես, դուրս չի գա թատրոնից», որովհետեւ բեմն ուրիշ հրաշք է: Ես բեմը միշտ համեմատում եմ եկեղեցու հետ, որովհետեւ շատ նման է եկեղեցուն, հասկացողի համար բեմը սուրբ միջավայր է: Այսօր ամեն մեկը կարող է թատրոն մտնել ու դուրս գալ, բայց օրինակ ինձ թվում է` Սունդուկյանի պատերից մեր բոլոր մեծերը նայում են: Գրեթե 50 տարի կլինի` այդ թատրոնում եմ աշխատում, բայց ամեն անգամ հուզվում եմ: Ընդհանրապես առանց հուզմունքի չես կարող բեմ բարձրանալ, դա կլինի էստրադա, թե թատրոն:

«ԿՈՉՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ ԵՆ»

-Օրերս մի շարք արվեստագետների վաստակավորի կոչումներ բաշխվեցին, բայց զարմանալիորեն Դուք որեւէ կոչում դեռեւս չունեք:
- Ինքս կոչում չունեմ եւ չեմ էլ ուզում արդեն ունենալ: Եթե հիսուն տարի թատրոնում աշխատում ես եւ կոչում չունես, դա արդեն ծիծաղելի է: Բայց ինձ թվում է` կոչումը ժողովրդի սերն ու հարգանքն է, որը ամեն օր ես վայելում եմ: Կոչումներն արդեն արժեզրկվել են, որովհետեւ, եթե երիտասարդ մեկը 20-25 տարեկանում վաստակավորի կոչում է ստանում, ես դա չեմ ընդունում: Չէ՞ որ վաստակավորի կոչումը ստանում են վաստակի համար, ոչ թե սիրուն աչքերի:
- Ի՞նչ է փոխվել մեր արժեհամակարգում, որ ունենք այսօր այսպիսի բաց:
- Շատ բան է փոխվել, արժեզրկվել է ամեն ինչ, անկեղծ ասած, ունենալ կոչում, թե` ոչ, ոչինչ չի նշանակում: Ոչինչ չի տալիս դա, որովհետեւ շատ վաստակավորներ կան, որ ժողովուրդը չի էլ ճանաչում: Ինձ թվում է` ամենամեծ գնահատողը ժողովուրդն է, եթե ժողովուրդը մեկին ընդունեց, հավանեց, սիրեց, ուրեմն` դա ամենամեծ կոչումն է: Իսկ մեր կոչումը ծափերն ու ծաղիկներն են, որ մենք ստանում ենք:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում