Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ուզբեկստանի մի քաղաքացի: 7-ամյա աղջնակը պատմել էր իր ծնողներին, որ իրեն գետի ափին բռնաբարել էր մի տղամարդ: Ծնողները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն եւ, հանցագործը հաջորդ իսկ օրը հայտնաբերվել էր:
Իրավապահները կարծում են, որ կնոջ եւ երեխաների հետ հյուսիսային մայրաքաղաք եկած այդ անձը նախկինում նույնպես կատարել է նման հանցագործություններ: Ինչ վերաբերում է 67-ամյա Վալերի Մակարենկովին, ապա ոստիկանները որեւէ կասկած չունեն, որ նրա կին-զոհերի թիվը հասնում է երկու տասնյակի: Մոսկվայի ոստիկանները նրան բռնել էին այս տարվա մայիսի վերջին կատարված բռնաբարությունից մեկ շաբաթ անց: Մակարենկոն սեղմել էր իր զոհի կոկորդը, եւ երբ նա կորցրել էր գիտակցությունըª տիրացել նրան: Այդ գործելակերպը նա կիրառել էր գրեթե 30 տարի շարունակ:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ԲԱՅՑ ԿԱՇԱՌԱԿԵՐ...
ՌԴ Յարոսլավլ քաղաքի պետին առաջադրվել է կաշառք վերցնելու մեղադրանք: Ըստ իրավապահներիª քաղաքապետ Ուռլաշովը իր ենթակաների միջոցով 2 տարվա ընթացքում առեւտրական ընկերություններից շորթել էր շուրջ 1,5 միլիոն դոլար: Ինչու ընդամենը 2 տարի: 2012-ի ընտրություններին ընդդիմադիր Ուռլաշովը հաղթել էր իշխանական կուսակցության ներկայացուցչին...
ՃՈՂՈՊՐԵԼ ԷԻՆ ԸՆՏԱՆԻՔՈՎ
Ռուսական լրատվամիջոցները լուր են տարածել, թե Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Յանուկովիչի որդին փետրվարին փախել էր հանրապետությունիցª իր հետեւում թողնելով միլիոնավոր դոլարներ յուրացնելու վերաբերյալ ավելի քան հավանական մեղադրանքը: