ՙ«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՕՋԱԽ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԳՈՆԵ ՄԵԿ ՊԱՇՏՊԱՆ ՊԵՏՔ Է ՏԱ...»

Արխիվ 12-16

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՕՋԱԽ
ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԳՈՆԵ ՄԵԿ ՊԱՇՏՊԱՆ ՊԵՏՔ Է ՏԱ...»


Հայրենասիրություն` բառ, ապրում, որը վերարթնացնելու ու դրա ուժը կրկնապատկելու այնքա¯ն ուղիներ կան` ռազմաշունչ երգեր, խիտ ասելիքով հագեցած բանաստեղծություներ, ոգեկոչող ելույթներ… Բայց միջոցներից ամենազորեղը սեփական աչքով ու մասնակցությամբ ՙառաջին գծում՚ լինելն է, զինվորի ու սպայի կողքին նստելը. այնքա¯ն ապրված է, այնքա¯ն իրական նրանց ամեն բառն ու ժեստը, ամեն միտքն ու հայացքը: Ակամայից պատվում ես հպարտությամբ ու այդքան մոտ զգում հայրենիքիդ պաշտպանին, ակամայից հասկանում ես այդ անեզր բառի` հայրենասիրության իրական իմաստը…


ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՍԵՐՆԴԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԸ


Զրուցակիցս N զորամասի պարենային ծառայության պետ, մայոր ԱՍԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆՆ է: 1998-ին ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ձեռք է բերել հրետանավորի մասնագիտություն, 2-րդ կուրսում նշանակվելով կուրսանտների ջոկի հրամանատար, ստացել է սերժանտի կոչում: 2002-ին ավարտելով զինվորական ուսումնառությունը, ծառայության է ուղարկվել Սիսիանում տեղակայված զորամաս, նշանակվել հրետանային դասակի հրամանատար, որը ղեկավարել է 3 տարի, եւ այսօր էլ, ավելի քան մեկ տասնամյակ անց սիրով ու հարգանքով է հիշում զորամասի հրթիռահրետանային ծառայության պետ, Արցախյան ազատամարտի մասնակից, փոխգնդապետ Սամվել Բաբայանին: Երեք տարի անց, նկատի առնելով Ասատուր Ավագյանի նվիրվածությունը, գիտելիքները, կազմակերպական ունակություններն ու անձնակազմը ղեկավարելու հմտությունները, երիտասարդ սպային 2005-ին վստահեցին ավելի մեծ պատասխանատվություն եւ տեղափոխելով այլ զորամաս` նշանակեցին հրետանային մարտկոցի հրամանատար: 5 տարի զբաղեցրել է այս պաշտոնը, պաշտպանական բնագծերի ամրացման աշխատանքների շրջագծում ինքն ու նրա մարտկոցը միշտ առանձնացել են մարտկոցի կրակադիրքերն ու հրետանու կրակադիրքերում անձնակազմի կեցության պայմանները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով իրականացվող աշխատանքներում: 2010 թվականին նշանակվել է զորամասի պարենային ծառայության պետ: Անցած 2013 թվականի արդյունքներով ճանաչվել է զորամիավորման լավագույն պարենային ծառայության պետ, ու երբ հարցնում էինք իր հաջողություններից, իր մասին պատմելու փոխարեն անընդհատ դրվագ առ դրվագ նշում էր զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Պողոսյանի եւ զորամասի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, մայոր Գոռ Աղումյանի կողմից այս տարիների ընթացքում իրեն ցուցաբերված օգնության ու աջակցության մասին:

12 ՏԱՐԻ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Երիտասարդ մայորը սպայական ծառայության ընթացքում խրախուսվել է զորամասի եւ զորամիավորման հրամանատարության, պաշտպանության նախարարի պատվոգրերով ու շնորհակալագրերով, պարգեւատրվել է ՙԱնբասիր ծառայության համար՚ 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ՙՀՀ զինված ուժեր. 20 տարի՚ հուշամեդալով, որոնք Հայկական բանակում մայոր Ասատուր Ավագյանի նվիրված ու իրապես անբասիր ծառայության խորհրդանիշներն են, Ասատուրի եւ նրա Վաչիկ ու Գայանե ծնողների կենսագրության պայծառ ու անջնջելի էջերը:
Ամուսնացած է, ունի 2 որդի` ավագը` 5 տարեկան է, կրտսերը` 1:
ՙԱրդեն գիտեմ, որ տղաներիցս մեկը զինվորական է դառնալու: Ճիշտ է, սա այնպիսի մասնագիտություն է, որ ստիպում է շատ բացակայել ընտանիքից, տնից, բայց յուրաքանչյուր հայ օջախ հայրենիքի գոնե մեկ պաշտպան պետք է տա…՚,- ասում է մայոր Ավագյանը, ու խիղճը հանգիստ է, քանի որ  արդեն 12 տարի լինելով զինվորական ծառայության մեջ` ակնհայտ տեսնում է բանակում տարեցտարի ավելացող դրական փոփոխություններն ու այսօրվա զինվորի առնական կերպարը. ՙԾառայությանս ընթացքում շփվելով ու ճանաչելով հայ զինվորին` նրան կարող եմ բնութագրել որպես պարզ, ուժեղ, բանիմաց, հզոր մարտիկի: Իսկ այն շերտը, ով դեռ ունի շտկումների կարիք, բանակում է գտնում դրա ճանապարհը: Ծառայությունը փոխում է պատանուն, նրա մտքում հայրենասիրության կրակ է վառում. ամեն ինչն է դրան նպաստում` ընկերների հետ շփումը, ինչու չէ` դժվարությունները, եւ բոլորն էլ իրենց հոգում սկսելով վերլուծությունների մի երկայն շղթա, հասնում են իրենց անձի ու զինվորի կերպարի աճի՚:
Պարոն Ավագյանը վստահ է նաեւ, որ ընձեռված ամենափոքր հնարավորության իսկ դեպքում իրենք ազատագրելու են Նախիջեւանը, որի սահմանն արդեն 12 տարի է` պաշտպանում է նաեւ Ասատուր Ավագյանը: Ազատագրելու են, որովհետեւ գիտե, որ այդ վստահությունն ունի նաեւ հայ զինվորը, իսկ այդ վստահության ծնունդը ներքին ուժն է եւ այն դասընթացները, որոնցով զինվորը կոփվում է եւ° ֆիզիկապես, եւ° հոգեպես, եւ° մտքով:
ՙՍահմանը միշտ խաղաղ է, փառք Աստծո, փոխհրաձգության դեպքեր չեմ հիշում…՚,- եզրափակում է իր խոսքը հրամանատարն ու հիշեցնում է, որ շարքային զինվորի համար ամենաանհրաժեշտ գիծը մաքրությունն է, բառի ամենաուղիղ ու փոխաբերական իմաստով…

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում