Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Սպիտակի բաժնի ծառայողները Լուսաղբյուր գյուղից բերման էին ենթարկել 1978 թ. ծնված Սամվելին:
Այս անձը ապրիլի 29-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Բագրատաշենի աչալուրջ իրավապահները մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել էին 1978 թ. ծնված Տիգրանին, որը 2010 թ. հունիսի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր` փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Իսկ 35-ամյա ՙմատնիչ՚ Եղիսաբեթին հաջողվել էր խուսափել օրենքից ու հավանական պատժից ընդամենը մեկ շաբաթ: Նրան բռնել էին Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող սրճարանում: Նա մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սուտ մատնություն):
ՕՐԸ ՄԵՋ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Երեկ Տավուշի մարզի Բերդավան գյուղում երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած անձը 33-ամյա Նազելի Աթոյանն էր, ով գրեթե ամեն օր նման ձեւով փորձում է իր վրա ուշադրություն գրավել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը: - Հավատացեք, դա մեզ` գյուղացիներիս համար սովորական բան է դարձել: Նա եթե ոչ ամեն օր, ապա հաստատ օրը մեջ նման մի օյին խաղում է գլխներիս: Բայց երբեք իրեն չի վնասի, դա հաստատ: Նազելին արդեն հոգնեցրել է բոլորին, բառիս բուն իմաստով ձեռ առնում ամենքին ու դրանից հրճվում: