ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԱՐՔԵՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԱՐՔԵՐ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Բնապահպանության նախարարությունում նորանշանակ նախարար  ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հայտնվելուց հետո այդտեղ սկսել է մոլեգնել տեռորը: ՙՄեջք՚ չունեցող, սակայն երկար տարիներ նախարարությունում բարեխղճորեն աշխատող աշխատակիցները ենթարկվում են վիրավորանքների, նսեմացումների ու անգամ ծեծի:
Նոր ՙօկուպացիոն՚ կարգերը հաստատելու գործը գլխավորում է նախարարը, իսկ ՙդաստիարակչական՚ մասը իրականացնում է իր վարորդը: Ինչպես խոսում են նախարարության աշխատակիցները, նորանշանակ նախարարը իր Ավշար գյուղի օղու բարքերը տեղափոխել է նախարարություն, եւ իրենց հարգող շատ մասնագետներ դուրս են գալիս աշխատանքից: Նախարարությունում կա կարծիք, որ այս ՙգեղական՚ մեթոդներով պարզապես լուծվում է նախարարի մտերիմների համար աշխատատեղեր ապահովելու պարզունակ խնդիրը:
Նույն վիճակն է նաեւ մարզային ստորաբաժիններում, որտեղ զանգվածային կրճատումների տակ ընկան հատկապես նրանք, ովքեր տարիներ շարունակ նվիրված աշխատում էին իրենց բարդ տեղամասերում:
Ուրբաթ օրը Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական սկանդալը: Այս անգամ նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը խորհրդակցություն անցկացնելու ժամանակ իրեն պահում էր խիստ լկտի եւ կոպիտ: Նախարարության աշխատակիցներին դիմում էր բացարձակապես ՙդու՚-ով` ի խախտումն  ՀՀ նախագահի հանձնարարականի` քաղաքացիների հետ ՙԴուք՚-ով խոսելու վերաբերյալ: Սակայն դրանով նորաթուխ նախարարը չսահմանափակվեց եւ անցավ ավելի վիրավորական բառերի, ավելին` իրեն վերապահեց դպրոցի դասատուի դերը եւ  աշխատակցին դուրս հանեց խորհրդակցությունից. ՙԴո°ւրս արի ստեղից՚: Դուրս եկողին միջանցքում սպասում էր հանդիպում նախարարի թիկնեղ վարորդի հետ, որը հարձակվում է բռունցքներով ու հայհոյանքներով  եւ սկսում է հարվածել նախարարին դուր չեկած աշխատակցին:
Այս խայտառակ դեպքից հետո թվում էր, որ նախարարը կսանձի իր չափից ավելի եռանդուն վարորդին եւ կփորձի լուծում տալ տգեղ իրավիճակին: Սակայն ժամեր անց Բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունը տարածել էր մի լրատվություն, որտեղ, ըստ էության, փորձում էր արդարացնել տեղի ունեցածը` բամբասկոտ կնկա նման երկար-բարակ քննարկելով ինչ-որ աշխատանքային խնդիրներ: Թե իբր, մի ՊՈԱԿ-ի աշխատանքը դուր չի եկել նախարարին, իսկ ղեկավարի տեղակալի պատասխանները չեն բավարարել նախարարին: Ապա  նախարարության լրատվական ծառայությունը պատմություններ է հորինում` ներկայացնելու համար, թե որքան վատն է այդ ՊՈԱԿ-ի փոխտնօրենը: Մի կողմ թողնենք, որ այդ ՊՈԱԿ-ի աշխատանքի համար պատասխանատու է տնօրենը, այլ ոչ թե փոխտնօրենը, եւ մի կողմ թողնենք նաեւ այն, որ այդ նույն փոխտնօրենը այդ պաշտոնում 12 տարվա ԱՆԲԱՍԻՐ աշխատանքային փորձ ունի, եւ մինչեւ Արամայիս Գրիգորյանի հայտնվելը, նախարարությունում բարեհաջող աշխատել է նախորդ երկու նախարարների հետ: Սակայն  պարզվում է, որ ըստ նախարարության լրատվական ծառայության, աշխատանքային թերությունների համար մարդուն կարելի է, այնպես հարվածել, որ ստանա ուղեղի ցնցում եւ պատռվի ականջի թմբկաթաղանթը:
Նախարարությունը բամբասկոտ կնկա նման մարդկանց սեւացնելու հետ մեկտեղ` ունի նաեւ գողական ապերոյի մտածելակերպ: Այսպես, ըստ նախարարության խոստովանության, նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը իր սենյակից դուրս է վռնդում այն աշխատակիցներին, ում պատասխանները իրեն չեն գոհացնում: Բացի այդ, նախարարի աշխատասենյակից դուրս հանված եւ այդ հանգամանքից դժգոհություն հայտնող աշխատակիցները, ըստ նախարարության` օրինաչափորեն պետք է ենթարկվեն վիրավորանքների ու ծեծի: Մի խոսքով, նախարարությունը խոստովանեց, որ իրենց մոտ տիրում են ստրկատիրական կարգեր, եւ ըստ նախարարի` վատ աշխատողներին ենթարկում են կեղեքումների:
Բայց սա դեռ մի կողմ, նախարարությունը ցույց տվեց, որ գտնվում է անսահման հեռավորության վրա պրոֆեսիոնալիզմի, բարեկրթության ու պարկեշտության հասկացություններից: Նախարարության գողական-բամբասկոտ ապատեղեկատվության մեջ նշվում  է, որ ՙԻրավունքը՚ իբր  ստահոդ նյութ է տարածել իրենց մասին, եւ որ իբր ծեծի ենթարկված աշխատակիցը հանդիսանում է ՙԻրավունք՚ թերթի խմբագիրներից մեկը: Այս անգրագետ նյութը տարածող նախարարության աշխատակիցներին պետք է տեղեկացնենք, որ ՙԻրավունք՚ թերթն ունի ընդամենը մեկ գլխավոր խմբագիր` Հովհաննես Գալաջյան, եւ այլ խմբագիրներ, այդ թվում` Բնապահպանության նախարարության աշխատակիցներ, ՙԻրավունքը՚ չունի: Կոչ ենք անում պետբյուջեից եւ ժողովրդից հավաքած հարկերով ֆինանսավորվող նախարարությանը եւ հատկապես համապատասխան աշխատակիցներին մի փոքր ավելի պատասխանատու վերաբերվեն իրենց աշխատանքին եւ ծառայեն ոչ թե նախարարի անձին, այլ` օրենքին, հասարակությանը ու ճշմարտությանը, իհարկե, եթե դա թույլ տա իրենց բամբասկոտ գողականա-ապերոյական հոգեբանությունը: Հարց է նաեւ` արդյո±ք նախարարությունը վերածելով ստրկատիրական համակարգի եւ այդտեղ ներմուծելով  միջնադարյան բարքեր, հնարավոր է որեւէ դրական տեղաշարժ ակնկալել` ՀՀ-ում կուտակված անթիվ-անհամար բնապահպանական խնդիրները լուծելու համար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում