«ԽՆԴԻՐԸ ՔԱՌՅԱԿԻ 12 ԿԵՏԵՐԸ ՉԵՆ, ԱՅԼ` ԹԵ ԻՆՉ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԴՐԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Արխիվ 12-16

«ԽՆԴԻՐԸ ՔԱՌՅԱԿԻ 12 ԿԵՏԵՐԸ ՉԵՆ, ԱՅԼ`
ԹԵ ԻՆՉ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԴՐԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ»


Ոչ իշխանական քառյակը պատրաստվում է առաջիկա ԱԺ քառօրյայի ընթացքում իշխանություններին ներկայացնել 12 կետից բաղկացած պահանջագիր, իսկ աշնանը մտադիր է միասնական հանրահավաք անել: Քառյակի նոր ծրագրերի, ինչպես նաեւ իշխանություններից ակնկալվող արձագանքի մասին, «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ,
ԲԱՅՑ ՈՒՐԻՇ ԲԱՆ Է ՔԱՌՅԱԿԸ»


-Որքանո՞վ եք տրամաբանական համարում քառյակի որոշումը` հանրահավաք անելու վերաբերյալ, այն էլ` ոչ թե առաջիկա ամիսներին, այլ աշնանը:


- Բնականաբար, ամառը շատ ավելի հանգիստ է լինում: Քաղաքական գործիչները, այդ թվում նաեւ ընդդիմությունը գնում են հանգստանալու, դրա համար պետք է աշնան համար նախապատրաստվեն: Հանրահավաքը ընդդիմության աշխատանքի մի ձեւ է, եւ պետք է փորձեն հանրահավաք անել: Իսկ թե ինչպես եւ ինչ մասշտաբի կլինի, ժամանակը ցույց կտա:
- Կարո՞ղ ենք եզրակացնել, որ քառյակն այս պահին անելիք չունի, քանի որ ասում են` անկախ ամեն ինչից, այնուամենայնիվ, աշնանը հանրահավաք լինելու է:
- Ընդդիմությունը միշտ անելիք ունի, բայց ուրիշ բան է քառյակը` որպես միասնական միավորում: Կրկնում եմ` ընդդիմությունն առանձին-առանձին անելիքներ ունեն եւ բնականաբար, կաշխատեն, բայց քառյակը` որպես միասնական միավորում, ինչքանո՞վ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները: Որովհետեւ, գիտեք, քառյակը ինչ-որ առանցքի շուրջ է հավաքվել, եւ գաղափարապես նրանք նույնը չեն եւ տարբեր հարցերի շուրջ ունեն տարբեր կարծիքներ: Պետք է ձեւավորվի մի առանցք, որի շուրջ քառյակը կկարողանա գոնե եթե ոչ 4 անգամ, ապա մի քիչ ավելի շատ մասսա հավաքել: Այնպես որ, եթե ընդհանուր դժգոհությունների, սոցիալական հարցերի հետ է կապված լինելու իրենց հանրահավաքը, որը հնչեղություն կունենա, կարող է նաեւ ստացվել:

«ԵԹԵ ԽՆԴԻՐԸ ՕԲՅԵԿՏԻՎ Է ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԵԼՈՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԻ»


-Առաջիկա քառօրյային ոչ իշխանական քառյակը պատրաստվում է 12 կետից բաղկացած պահանջագիր ներկայացնել իշխանություններին: Ըստ Ձեզ, իշխանությունները «կընդառաջե՞ն» քառյակին:
- Ընդառաջելու-չընդառաջելու խնդիր չկա: Եթե խնդիրը օբյեկտիվ է եւ հասարակական հնչեղություն ունի, միշտ էլ յուրաքանչյուր խելոք իշխանություն հաշվի պետք է առնի: Բայց նայած այդ 12 կետերը հասարակության մեջ ինչ հնչեղություն ունեն, որովհետեւ ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ քառյակի քաղաքական գործիչների գնահատականները պետք է հասարակական հնչեղություն ունենան: Այստեղ խնդիրը քառյակի 12 կետերը չեն, այլ թե ի՞նչ հնչեղություն ունեն դրանք հասարակության մեջ, որքանո՞վ են իրենք օբյեկտիվ, որքանո՞վ են շոշափում հասարակության շահերը: Այնպես որ, սա մի քիչ ընդառաջելու խնդիր չէ: Ամեն հարցում էլ, կցանկանայինք ընդառաջել ընդդիմությանը, բայց դա պետք է օբյեկտիվ լինի, իշխանության ծրագրերին համահունչ լինի: Չի եղել դեպք, չի եղել հարց, որը իշխանությունների ծրագրերին համահունչ լինի, նույնիսկ համահունչ չլինելով հանդերձ` հասարակական մեծ հնչեղություն ստանա, եւ իշխանությունները չընդառաջեն ու չփորձեն կոմպրոմիսային տարբերակ գտնել:
- Այդ 12 կետերից հայտնի է միայն մեկը` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու պահանջը: Սա հասարակության շահերից ելնո՞ւմ է:
- Թե ընտրակարգերից որն է լավը, որն է վատը, կամ թերությունները այս ընտրակարգից են բխում եւ այլն, ես անձամբ այն կարծիքին եմ, որ դա բացարձակ կապ չունի, թե ինչ ընտրակարգով է ընտրվում պատգամավորը: Եվ խորհրդարանի որակն էլ դրա հետ կապ չունի: Մենք ունեցել ենք դեպքեր, որ խորհրդարանը մեծամասնականով է հիմնականում կազավորված եղել եւ ավելի վատը չի եղել, քան համամասնականի դեպքում: Ամեն մեկն ունի իր թերությունները, իր առավելությունները: Մենք միշտ ասում ենք եւ նույնիսկ ընդդիմությունն է ասում` համամասնական ընտրակարգը պահանջում է, որ դրա հիմքը պետք է լինի կայացած քաղաքական դաշտը, որի մեջ բաց տեղերը քիչ են: Եթե քաղաքական դաշտը կայացած է, կուսակցություններն իրոք անում են այն, ինչը իրենց նպատակն է, այդ ժամանակ համամասնականի առավելություններն ավելի շատ են դառնում, հատկապես երբ քաղաքական ուժերը գաղափարական հենք ունեն, այսինքն` մեկ կամ երկու մարդու կուսակցություն չեն կամ այնպես չէ, որ կուսակցությունը կա` մարդիկ չկան: Չէ՞ որ նույն մարդը, ով կուսակցություն է ստեղծել, կարող է մտնել մեկ ուրիշ կուսակցության մեջ եւ այդ կուսակցությունը փչացնել: Կուսակցությունն ինքը պետք է հեղինակություն ունենա եւ ոչ թե կուսակցության մեջ մտած մարդը: Կուսակցությունն ունի հեղինակության երեք բաղադրիչ. դա որակական կազմն է, կուսակցության գաղափարախոսությունը եւ շատ մեծ նշանակություն ունի լիդերի անձնական իմիջը, որովհետեւ հատկապես մեր երկրում դա կարեւոր է: Եվ եթե այս երեքն էլ համապատասխանում են, այստեղ չեն կարող մարդիկ մեծ եղանակ փոխել: Հենց սրանով է չափվում կուսակցության կայացվածությունը, իսկ եթե կուսակցությունը ո՛չ գաղափարական հենք ունի, ո՛չ որակական ու քանակական կազմ, այլ ունի մի լիդեր, որը խոսել գիտի հրապարակային, քաղաքական գործիչ է, այս կուսակցություններում համամասնական ընտրակարգով ընտրազանգված հավաքելը, սա բացասական է, որովհետեւ կարող են մեկ-երկուսը գալ եւ կուսակցության եղածն էլ փոխել: Չեմ ուզում անուններ տալ, բայց այդպիսի դեպքեր եղել են: Համամասնականը մի բացասական կողմ էլ ունի, դա չի ապահովում ներկայացուցչություն մարդկանց, որովհետեւ մեր հանրապետությունում կարեւոր է անհատը:

«ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ԼԱՎՆ ԷԼ ԼԻՆԻ ԱՅՍ ԲՅՈՒՋԵՆ, ԻՐԵՆՔ ՊԻՏԻ
ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՆ»


-Քանի որ քառյակը կառավարության ծրագրին դեմ է քվեարկել, այժմ էլ պատրաստվում է նաեւ բյուջեի կատարողականին դեմ քվեարկել, որքանո՞վ է սա ընդունելի տարբերակ:
- Ինձ համար կոնկրետ հասկանալի է, որովհետեւ բյուջեն միայն ֆինանսական փաստաթուղթ չէ, այլ նաեւ քաղաքական փաստաթուղթ է: Հատկապես մի քանի տարիների համեմատությունը քաղաքական փաստաթուղթ է: Բյուջեով երեւում է, թե տվյալ իշխանությունը ուր է գնում, նպատակը որն է: Եվ եթե վերլուծում ենք այդ վերջին հինգ տարիների իշխանությունների բյուջեն, երեւում է նրանց վարած քաղաքականությունը: Այս իմաստով բնական է, եւ եթե նույնիսկ լավն էլ լինի այս բյուջեն, իրենք պիտի դեմ քվեարկեն: Իսկ լավն ու վատը գնահատելու համար, նայած ինչպես ես դիտարկում այն: Պատգամավոր կա, քաղաքական ուժ կա, որ գտնում է, որ բյուջեն պետք է լինի ավելի շատ սոցիալական, մեկ ուրիշը գտնում է, որ ավելի լավ է մի քիչ զսպել, բայց ապագայում հեռանկարային խնդիրներ լուծել: Կարեւորն այն է, որ բյուջեն իրատեսական լինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում