Այն ժամանակվանից ի վեր, ինչ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ...

Արխիվ 12-16

Այն ժամանակվանից ի վեր, ինչ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշանակվեց Գերմանիայում ՀՀ դեսպան, նրա մասին առանձնապես տեղեկատվություն չկար: Սակայն նա բավականին զարմացրել էր Գերմանիայի հայ համայնքին մայիսի 28-ի ընդունելության ժամանակ, երբ նաեւ գրքի շնորհանդես էր անցկացվում: Բնական կլիներ, որ ելույթները լինեին հայերեն եւ գերմաներեն, սակայն զարմանալիորեն Վահան Հովհաննիսյանը որոշել էր հանդես գալ... անգլերեն: Թե ինչ անելիք ունի այդ լեզուն տվյալ միջոցառմանը` մնում է զարմանալ ու զարմանալ, քանզի սովորական հարգանքը ՀՀ պետական լեզվի հանդեպ ենթադրում էր, որ դեսպանը պետք է ելույթ ունենա հայերեն, եւ միգուցե ի նշան հարգանքի Գերմանիայի նկատմամբ մեկ-երկու նախադասություն նաեւ գերմաներեն ասեր: Բայց երեւի թե զարմանալիորեն, այսպես կոչված, գլոբալացման հովերը ընկեր Վահանին էլ էին տարել, եւ նա վարվեց ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես վարվում է որեւէ չտես երիտասարդ...
Մեզ զարմացրեց եւ Վահան Հովհաննիսյանի կուսակից ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` հայտարարելով. ՙԻշխանությունը չի պատկերացնում ինչ բան է վերահսկողություն, ինչ բան է հակակոռուպցիոն քաղաքականություն: Եթե ընդդիմությունը այս երկրի պատասխանատուն եւ կառույցն է, պետք է կարողանա արդյունավետորեն մասնակցել պետության կառավարմանը՚: Զարմանալի է, ինչպես կարող է ժամանակին իշխանության մեջ եղած կուսակցության ներկայացուցիչը հավատալ, որ իշխանությունը պատկերացում չունի վերահսկողության եւ հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ: Ինչ վերաբերում է ընդդիմությանը լծակներ տալու միջոցով միանգամից վերահսկողությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ դարձնելուն, ապա միգուցե անձամբ Արծվիկ Մինասյանը այդպիսի լծակները չչարաշահի ստանալու դեպքում, բայց հո նրանով չի սկսվում ու ավարտվում ընդդիմությունը: Մի±թե պարոն Մինասյանը մոռացել է, թե օրինակ, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ինչպիսի ագահությամբ լափում էին երկիրը, երբ ՀՀՇ-ն իշխանության գլուխ էր: Հիմա պատկերացնո±ւմ եք, եթե հանկարծ սրանց ձեռքը լծակ ընկնի, ապա ինչեր կանեն...  
Իսկ վերականգնված ՀՀՇ-ի առաջնորդ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ հայտարարեց. ՙԿարծում եմ, իրականում Հայաստանի քաղաքական համակարգը երբեւէ չի եղել այսքան լղոզված, այսքան անգաղափար ու այսքան անսկզբունք, որքան կա այսօր՚: Պարոն Զուրաբյանը ճիշտ է ասում, օրինակ, որեւէ մեկը տեսե±լ է, թե ինչ գաղափարախոսություն ունի, ասենք, ԲՀԿ-ն, նույնիսկ ամենահմուտ քաղաքագետը գլուխ կհանի± ՙԺառանգության՚ ներկայացուցիչների գաղափարական կողմնորոշումից, երբ նրանք վեց հոգով 16 կարծիք են ունենում: Կամ որեւէ մեկը գլուխ կհանի±, թե ինչքանով է գաղափարական ՀՅԴ-ի վարքագիծը, երբ պաշտոնապես ընկերվարություն դավանող դաշնակները հանկարծ ատամներով պաշտպանում էին միանգամայն լիբերալ օրինագծերն ու առաջարկությունները: Բայց ամենազարմանալի իրողությունն այն է, որ անգաղափարության ու անսկզբունքայնության կնքահայրը հենց ՀՀՇ-ն էր, եւ ՀՀՇ-ի երբեմնի առաջնորդ ԼՏՊ-ին է պատկանում ՙազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է՚ զազրելի բանաձեւը: Եվ հիմա էլ ՀՀՇ-ի ժառանգորդ ՀԱԿԿ-ն չունի ոչ մի գաղափարախոսություն, միայն մի գլուխ ասում են` իշխանությունը տվեք մեզ, մենք ավելի լավն ենք: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, գնահատենք Արարատ Զուրաբյանի սկզբունքայնությունը` որ տեր կանգնեց ՀՀՇ անվանը, հաշվի չառնելով, որ շատերի համար այդ անունը հայհոյանքի պես է հնչում:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում