ՄԵԶ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՆԱԶԱՐԲԱԵՎԸ

Արխիվ 12-16

ՄԵԶ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՆԱԶԱՐԲԱԵՎԸ

ՙՄենք մեսիջ ենք ուղարկել հակառակորդին` որ դիրքից կրակեցին մեր զինվորի վրա, այդ դիրքը կարճ ժամանակում գրավելու ենք՚: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, այնուհետ շարունակելով միտքը` ավելացրել, որ միայն այս տարի հակառակորդը մեզ պատճառել է վեց զոհ: Թե արդյոք այս մեսիջը նոր պատերազմ վերսկսելու հավանականություն է ավելացնում, թե` ոչ, հարցին ԼՂՀ նախագահի մամուլի պատասխանատու ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ նշեց, որ նման հավանականություն այդ մեսիջը չի տալիս, եւ որ դա ընդամենը պաշտպանողական նշանակություն ունի:
-Այդ մեսիջով Արցախի պաշտպանության բանակն ասում է, որ կդիմի համարժեք քայլերի, եթե հակառակորդը կփորձի խախտել զինադադարի ռեժիմը:
- Իսկ եթե այս մեսիջն ավելի շուտ ասվեր, հնարավոր էր չունենայինք այդ վեց զոհերը:
- Հարցն այն է, որ արցախյան կողմը միշտ ունեցել է ընդգծված կառուցողական դիրք եւ չէր ուզում իրավիճակը բարդացնել: Նույնիսկ ժամանակին եղել են դեպքեր, երբ հրաման է տրվել առհասարակ չպատասխանել նրանց սադրիչ գործողություններին: Բայց ներկա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ ագրեսորին սանձելու միակ ձեւը ավելի ուժեղ ուժն է, որի համար էլ նման հայտարարություն է արվել:
- Ինչպես եք գնահատում Նուրսուլթան Նազարբաեւի մեսիջը:
- Գիտեք, կարծում եմ, որ չափազանց շահարկում են ինչ-որ հայտարարություններ, որոնք այդքան վտանգ չեն ներկայացնում իրենցից` մոռանալով ավելի կարեւոր զարգացումների մասին: Կամ ի±նչ է ասել Նազարբաեւը, նա ընդունել է, որ Հայաստանն ու Արցախը տարբեր պետություններ են, իսկ այդտեղ ինչ վատ բան կա: Ասել է, որ ՀՀ-ն պետք է անդամակցի Եվրասիական միությանն այնպես, ինչպես առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Հայաստանը 11 տարի է ԱՀԿ անդամ է, ինչ նոր մաքսակե±տ է բացվել, թե± Արցախի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Չի կարելի այսքան շահարկել, որի արդյունքում մոռանանք կարեւորների մասին ու սկսենք խոսել երկրորդական բաներից` հատկապես մեր իրավիճակում: Մեզ համար վտանգ է Ադրբեջանը, այլ ոչ թե Նազարբաեւը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում