ՙՍԻՐԻԱՀԱՅԵՐՆ ԱՆԽՏԻՐ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԸ ՏՎԵԼ ԵՆ ԱՍԱԴԻՆ՚

Արխիվ 12-16

ՙՍԻՐԻԱՀԱՅԵՐՆ ԱՆԽՏԻՐ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԸ ՏՎԵԼ ԵՆ ԱՍԱԴԻՆ՚

Երեկ Սիրայում նախագահական ընտրություններ էին: Նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Բաշար Ասադը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարը, կառավարության նախկին անդամ Ասադ Հասան Աբդալլա Նուրին:
Գործող նախագահ Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել է 2007թ.-ի հուլիսի 17-ին. այն ժամանակ նրա օգտին էր քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97,62%-ը: Իսկ, առհասարակ, նա Սիրիան ղեկավարում է 2000թ.-ից, երբ մահացավ 30 տարի իշխանության ղեկին գտնվող նրա հայրը` Հաֆեզ Ասադը:
Թե ինչպիսի մթնոլորտ է տիրում Սիրիայում նախագահական ընտրության օրը, եւ թեկնածուներից ով է ավելի շատ հավակնում նախագահի պաշտոնը ստանձնելուն, փորձեցինք պարզել Հալեպի հայ ավետարանական համայնքի համայնքապետ Վերապատվելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵԼԻՄՅԱՆԻՑ.
-Ես ողջ օրը շրջել եմ տարբեր ընտրատարածքներում, զրուցել եմ թե° տեղացիների եւ թե° սիրիահայերի հետ: Եվ, հավատացեք, սիրիացիների մեծ մասը կրկին նախընտրում են Բաշար Ասադին տեսնել որպես նախագահ: Ժողովուրդը նշում էր, որ բոլոր թեկնածուներին էլ ճանաչում եւ հարգում է, բայց իրենց ձայնը տվել են Բաշար Ասադին: Հեւտեւաբար, իմ ստացած տպավորություններից ելնելով, ինչպես նաեւ հաշվի առնելով ժողովրդի անչափ վստահությունը Ասադի հանդեպ, ինձ թույլ է տալիս ենթադրել, որ Սիրիայի հաջորդ նախագահը նա է լինելու:
Ընտրություններին սիրիահայերը հիմնականում մասնակցել են, եւ իրենց ձայնը անխտիր տվել են Ասադին, քանի որ նրան վստահում եւ հավատում են:
- Այս օրերին կան խոսակցություններ, որ ընտրությունների ժամանակ Սիրիայում վերստին թեժացել են մարտական գործողությունները:
- Ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում խոսակցություններն այն մասին, որ վերջին օրերին գրոհայինների հարձակումները աննախադեպ շատացել են: Ես, նույնիսկ, ընդհակառակը կարող եմ ասել, որ վերջին երկու օրերին Սիրիո ընդդիմադիր գրոհայինների հարձակումները նվազել են, ինչն էլ թույլ է տալիս մտածել, որ շատ հնարավոր է գրոհայինները քիչ-քիչ նահանջում են:
Մեր զրուցակիցը նաեւ անդրադարձավ Նուրսուլթան Նազարբաեւի հայտնի հայտարարությանըª նշելով.
- Իհարկե, շատերն են երազում, որ Հայաստանը հեռանա Ղարաբաղից: Բայց ես, որ բոլոր սիրիահայերի անունից եմ խոսում, համոզված եմ, որ ՀՀ նախագահը շատ իմաստուն եւ խորիմաստ գործիչ է եւ երբեւէ ոչ ոքի եւ ոչ մի ժամանակ թույլ չի տա Ղարաբաղը անջատեն Հայաստանից, քանի որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում