Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, վերջերս այդտեղ շատ կոնֆլիկտային մթնոլորտ է, որը հատկապես սրվել է այդ կուսակցության երիտասարդական կոնգրեսի համագումարից հետո:
Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի միջեւ մրցակցություն առկա էր նաեւ մինչեւ այդ, սակայն համագումարը ծայրահեղ սրման պահ դարձավ: Ասում են, որ ՀԱԿ երիտասարդությունն է կիսվել այդ երկուսի կողմնակիցների հակամարտող ճամբարների, եւ երկուսն էլ կատաղի կռիվ են տալիս, թե ով ավելի շատ յուրայիններ կունենա երիտասարդական կառույցի խորհրդում: Բանը նույնիսկ հասել է Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի որդու` Արենի միջեւ սեռական հայհոյանքներով վեճերի, ու երկու թեւերի միջեւ կենացները գնալով քաղցրանում են: Ոմանք ենթադրում են, որ դա պայքար է ԼՏՊ-ի իրավահաջորդ լինելու համար, քանզի ՀԱԿ առաջնորդին տարիքը ակնհայտորեն թույլ չի տա մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին: Սակայն տեղյակ մարդիկ մատնանշում են այլ հանգամանք: Բանն այն է, որ ծերուկը ոչ քիչ ֆինանսական միջոցներ է ճարել, դրանք ներդրվում են հենց երիտասարդական կառույցի մեջ, որի առջեւ խնդիր է դրվել մեծ թափով բոլոր բնակավայրերում ստեղծել մասնաճյուղեր, որոնք պետք է նաեւ ՀԱԿ-ից դուրս գտնվող բողոքավոր երիտասարդության համախմբման օջախներ դառնան: Եվ հիմա այդ կատաղի մրցակցությունը զգալի մասով պայմանավորված է հենց այդ ֆինանսներին տիրանալու մղումով: