ՙՄԻ ԳԻԺ ՔԱՐԸ ԳՑԵՑ ՁՈՐԸ, ՀԱԶԱՐ ԽԵԼՈՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՆԵՆ՚

Արխիվ 12-16

ՙՄԻ ԳԻԺ ՔԱՐԸ ԳՑԵՑ ՁՈՐԸ,
ՀԱԶԱՐ ԽԵԼՈՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՆԵՆ՚


ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը վերջերս հեռուստատեսությամբ անդրադառնալով Արեւմտահայոց ազգային համագումարի խորհրդի գործունեությանը` նշել էր, թե իբր Արեւմտահայոց խորհուրդը ՙկուլ է տվել թուքական խայծը՚ եւ Թուրքիայի իշխանություններից քաղաքացիություն խնդրել: Թե որքանո±վ է այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը, ՙԻրավունքը՚ պարզեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Արեւմտահայոց ազգային համագումարի ազգային խորհրդի (ՀՀ-ի) լիազոր ներկայացուցիչ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՑ.
-Մի ասացվածք կա` ՙմի գիժ քարը գցեց ձորը, հազար խելոք հավաքվեցին, չկարողացան հանեն, հիմա Կիրոյինն է: Առանց ուսումնասիրելու, մակերեսորեն տեղեկացված լինելով ինչ-որ գործառույթներից` բացարձակ ստահոդ հայտարարություն արեց հեռուստատեսությամբ: Դա չի համապատասխանում իրականությանը, եւ ես ստիպված եղա պատասխանել: Իհարկե, պատասխանը շատ կոշտ ստացվեց, բայց ցավում եմ, որ ավելի մեղմ է ստացվել, որովհետեւ իսկապես վերջիվերջո պիտի հասկանա, որ տվյալ ուղղությամբ աշխատանքը մենաշնորհ չէ: Փոխանակ մեր ուժերը կենտրոնացնենք, միացնենք եւ ուղղենք այսօրվա թուրքական իշխանությունների դեմ, փաստորեն, Կիրոն ուզում է, որ մեր ուժերը ուղղենք իրար դեմ: Եվ դրանով մի հարյուր տարի հետ գնանք ու կրկնենք մեր պատմական տխրահռչակ նույն սխալը:
- Փաստորեն, սա Արեւմտահայոց խորհրդի դեմ ուղղված խա±յծ էր:
- Բայց մենք այս խայծը չենք ուտելու, մենք շարունակելու ենք մեր ճանապարհը: Բոլորն էլ գիտեն մեր կազմակերպության հեղինակությունը: Այո, մենք մեր ՙփիառով՚ չենք զբաղվել եւ շատ չենք մեկնաբանել մեր գործառույթները, որովհետեւ մտածում էինք, որ երբ կունենանք արդյունքներ, նոր կսկսենք հանրությանը տեղյակ պահել: Եվ այսօր այդ արդյունքներն ունենք: Մեզ հաջողվել է, ինչու ոչ, Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների որոշ շերտերի հետ ունենալ այնպիսի կապեր, ձեռք բերել համախոհներ, որպեսզի այն խնդիրները, որոնք չենք կարողացել բարձրացնել կամ մեխանիզմներ չունենք Թուրքիայում բարձրացնելու, իրենք բարձրացնեն: Դրանք մեր պահանջատիրության խնդիրներն են: Կարծում եմ` ժամանակն է, որ պատրաստվի լուրջ պահանջագիր եւ դրվի թուրքական իշխանությունների առաջ: Այնուհետեւ կսկսվեն դատական պրոցեսներ եւ այլն: Մեր ճանապարհը, ի տարբերություն մնացածի ճանապարհից, այս բարոյահոգեբանական ինչ-որ հուզումնալից դաշտից տեղափոխվելն է իրավական դաշտ: Ժամանակն է, որ հասկանանք` ընդամենը մեծ պետությունների կամ գերպետությունների ձեռքը խաղաքարտ դառնալով` մեր հարցը չենք լուծի: Ցեղասպանության խնդրում ապացուցելու եւ այսքան ռեսուրսներ ծախսելու ժամանակն անցել է. աշխարհը գիտի, որ դա եղել է, եւ հենց առաջինը թուրքերն են ճանաչել Ցեղասպանությունը, երբ իրենց կառավարությանը դատապարտեցին մահվան, որը մեր վրիժառուները մեծ սիրով իրականացրեցին աշխարհի տարբեր մասերում: Այսօր փոխանակ մենք, որպես այդ երկրի նախկին քաղաքացիներ, պահանջենք մեր բոլոր իրավունքները եւ ունեցվածքը ¥որը 1919 թվականին գնահատվել է 20 միլիարդ ֆրանկ, իսկ ներկայումս խոսքը  3 տրիլիոն դոլարի մասին է¤, թողած այն փաստը, որ այսօրվա թուրքական պետության տնտեսության 60 տոկոսը ստեղծվել է հայերից խլած ունեցվածքի հաշվին, մենք գնում ենք եւ աղերսում, որպեսզի ճանաչեն Ցեղասպանությունը: Այնպես որ, Արեւմտահայոց ազգային խորհուրդը ունի հստակ հայեցակարգ, հստակ ճանապարհ անցնելու ուղի, գաղափարախոսություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում